Մեր գերագույն խնդիրն Արցախի անվտանգության ապահովումն է. Հրանտ Մարգարյան

«Ալիք» օրաթերթի խմբագրություն կատարած այցի ընթացքում օրաթերթի թղթակցի հարցին ի պատասխան այս մասին ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: «Ես գիտեմ, որ այն, ինչ հիմա պետք է ասեմ, որ որոշ ուժեր պետք է փորձեն հեգնել, թե ամեն անգամ, երբ ներքին իրավիճակն անկայունանում է, ներքին հարցեր են առաջ գալիս, մենք փորձում ենք ուշադրությունը դեպի Արցախ շեղել: Բայց հարցը նրանում է, որ Արցախը դեռ շարունակում է մնալ մեր գլխավոր հարցը, մեր գերխնդիրը: Եթե մենք կորցնենք Արցախը կամ Արցախի հարցում ունենանք կորուստներ, դա նշանակում է, որ վերջին 28 տարիների մեր անկախության այս ճիգն ու ջանքը իզուր է լինելու կամ գրեթե իզուր է լինելու»,- ասել է Մարգարյանը:
Մարգարյանն ընդգծել է, որ արցախյան ազատամարտում տարած հաղթանակը հայ ժողովրդի ամենամեծ ձեռքբերումն է: Նրա գնահատմամբ այդ հաղթանակի վրա պետք է դողալ: «Եվ ես դողալ բառն առանց վարանելու եմ շեշտում, եթե նույնիսկ դա որոշակի հեգնանքի առարկա կարող է դառնալ»,- նշել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:
Անդրադառնալով վերջին ամիսների զարգացումներին՝ Հրանտ Մարգարյանը բնական է համարել այն, որ երբ Հայաստանում խնդիր կա, արտաքին քաղաքականության ոլորտում խնդիր կա, Ադրբեջանն ակտիվանում է, ստեղծված առիթն օգտագործում է իր ծրագրերը հաջողեցնելու համար: «Մենք չպետք է դա թույլ տանք: Պետք է հասկանանք, որ այսօրվա մեր գերագույն խնդիրը Արցախն է, Արցախի անվտանգության ապահովումը, ինչը նշանակում է, որ մենք պետք է կարողանանք մոբիլիզացնել մեր ողջ ներքին կարողությունները Հայաստանում, Արցախում և սփյուռքում, որպեսզի Արցախի հարցում մենք նահանջ չարձանագրենք: Մենք պետք է գոտեպնդվենք, պետք է մեր ուժերը ի մի բերենք, հասկանանք, որ ներքին միասնականությունը, ներքին բարեփոխումները, փոփոխությունը Հայաստանում պետք է ընթանան այն ուղիով, որ մենք Արցախի ճակատում նահանջ չունենանք: Սա պետք է լինի մեր խնդիրը: Փոփոխություններն անկասկած անհրաժեշտ են, բայց դրանք պետք է անենք այնպես, որ չվնասենք Արցախի հիմնահարցին»,- ընդգծել է նա:
Խոսելով արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում Հայաստանի վարած արտաքին քաղաքականության մասին՝ Հրանտ Մարգարյանն ասել է, որ բոլոր քաղաքական ուժերը՝ անկախ նրանից ընդդիմադիր են, թե ոչ, իրենց աշխատանքը պետք է տանեն, որպեսզի արտաքին քաղաքականության մեջ չլինեն թյուրիմացություններ, կասկածամտություն չստեղծվի մեր երկրի շուրջ, որպեսզի հնարավոր լինի կայունություն ունենալ: Կայունություն, որը իր ազդեցությունն է ունենալու Արցախի հարցի վրա:
Ամփոփելով խոսքը՝ Հրանտ Մարգարյանը շեշտել է, որ
Արցախից պետք է ամուր ու վճռական ձայն լսվի, Արցախից ազգային միասնականության կոչ պետք է հնչի, որովհետև սա է մեր հիմնական ռեսուրսը, որի վրա կարող ենք հենվել և ոչ միայն ունեցած հաջողություններն ամրագրել ու պահպանել, այլ նաև նոր ձեռքբերումներ ունենալ: Նա հավելել է, որ գլխավոր մտահոգությունն այսօր Արցախն է և այդ մտահոգությունը շինծու չէ: Նրա խոսքով՝ նույնիսկ նրանք, ովքեր այսօր հեգնում են, նրանք էլ ներքուստ համոզված են, որ այդ մտահոգությունը իրական է:

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am