«Կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի 865 N որոշումը, որով սահմանված էր Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանաված կարգով անհատ ձեռնարկատեր չգրանցված ֆիզիկական անձանց կողմից Հայաստան ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները՝ մենք այդ չափաքանակների հետ կապված որոշակի փոփոխություններ ենք առաջարկում: Այլ կերպ ասած՝ մենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 20-ին ընդունված թիվ 107 որոշման և մեր 860 N որոշման միջև հակասությունները կամ տարբերություններն ուզում ենք վերացնել»,- ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կառավարության նիստում:
Դավիթ Անանյանի խոսքով՝ ըստ փոփոխությունների, օրինակ՝ կենդանական ծագում ունեցող մթերքների համար ներկայումս գործող սահմանաչափը մինչև 3 կիլոգրամն է, իսկ իրենք այն բարձրացնում են մինչև 30 կգ, կենդանի ծառերի, այլ բույսերի, սոխուկների, արմատների համար ներկայումս սահմանված է 5 հատ, բայց ոչ ավելի 2կգ-ից, իրենք սահմանում են 15 հատ, բայց ոչ ավելի 50 կգ:
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն անդրադառնալով ՊԵԿ-ի այս որոշմանը, արձագանքեց. «Ոողջունում եմ ՊԵԿ-ի նախաձեռնությունը, այնուհանդերձ որոշ առանձին ապրանքատեսակների հետ կապված ցուցանիշներ գուցե շտկման կարիք ունեն, կամ երևի հիմնավոր են, որ գրել եք: Բայց ինձ մոտ գոնե հարցեր են առաջացնում, օրինակ՝ 1կգ ծամոնը մի քիչ դժվար է պատկերացնել և դրա փոխարեն բենզինն ընդամենը 10 լիտր և այսպես շարունակ»:
Ի պատասխան ՊԵԿ նախագահը նշեց. «Ստիպված 1 կգ պահպանել ենք, որովհետև նույն 107 որոշմամբ 1 կգ է որոշված, եթե դրանից տարբերվող այլ սահմանաչափ դնեինք, մենք պետք է խորանայինք դրա հիմնավորման մեջ ՝ ինչու ոչ 1 կգ»:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը