Հրաժարականի դիմում է գրել...

Politik.am-ի աղբյուրները տեղեկացնում են, որ Պետեկամուտների կոմիտեում առաջիկայում փոփոխություններ կլինեն:

Մաքսային բլոկի ղեկավարների առաջ ազատման դիմում գրելու խնդիր է դրվել: Դավիթ Անանյանի թիրախում է մաքսային բլոկը համակարգող ՊԵԿ նախագահի տեղակալ Արա Գաբրիելյանը:
Արա Գաբրիելյանը նշանակումից ի վեր հայտնվել է սկանդալային պատմությունների կիզակետում: Շաբաթներ առաջ հենց Politik.am-ն էր գրել, որ Արա Գաբրիելյանը ԱՄՆ-ում դատապարտված է եղել ամուսնացած կնոջ հետապնդելու և սպանության սպառնալիք հնչեցնելու համար: Մեր այս հրապարակումը Արա Գաբրիելյանի կենսագրության միակ մութ կետը չէր: Politik.am-ը իր մեկ այլ հրապարակման մեջ գրել էր, որ Արա Գաբրիելյանը կապ է ունեցել քրեական հեղինակություն Արմեն Ղազարյանի՝ Պզոի հետ: Պզո Արմենն անգամ նրա ազատման համար անհրաժեշտ 500 հազար դոլար գումարն էր վճարել: Մեր հրապարակումներից հետո Արա Գաբրիելյանի պաշտոնավարման նպատակահարմարությունը մի քանի անգամ քննարկվել է կառավարությունում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ դժգոհ է եղել իր խորհրդական Վահե Հովհաննիսյանից, քանի որ հենց նա է առաջարկել նշանակել Արա Գաբրիելյանին այդ պաշտոնում: Մեր առաջին հրապարակումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր մոտ էր կանչել Վահե Հովհաննիսյանին և խիստ տոնով զրույց ունեցել նրա հետ, քանի որ նշանակումից առաջ նա թաքցրել է վարչապետ Փաշինյանից, որ իր ընկերը ԱՄՆ-ում դատապարտված է եղել: Դեռ այդ ժամանակ է որոշում կայացվել ազատվել Արա Գաբրիելյանից, սակայն վերջին պահին Վահե Հովհաննիսյանը կարողացել է փրկել ընկերոջը, իսկ երբ վարչապետը տեղեկացել է, որ նա մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվում քրեական հեղինակությունների հետո, որոշում է կայացվել ազատվել նրանից: Մեր աղբյուրների փոխանցմամբ Արա Գաբրիելյանը արդեն իսկ գրել է իր հրաժարականի դիմումը և մնում է միայն Փաշինյանի ստորագրությունը, որը պետք է հաստատի նրա հրաժարականը:

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am