Մի քանի վարձկան «պայքարիստ» տարածել են ու քաշվել մի կողմ.Սևանցիների «մեսիջը» ջերմուկցիներին

Մի հայտնի խոսք կա։ Ասում են մի գիժ քարը գցում է ձորը, 100 խելոք հավաքվում են ու չեն կարուղանում այդ քարը հանել։ Հիմա նույնը Ամուլսարի հետ է կատարվում։ Մի քանի վարձկան «պայքարիստ» տարածել են, թե իբր Ջերմուկը Ամուլսարի հանքի պատճառով թունավորվել է։ Տարածել են ու քաշվել մի կողմ, ավելի ճիշտ՝ նստել հանքի ճանապարհին (բնականաբար՝ ոչ առանց անձնական շահի, որը լիուլի ապահովվում է հանքը խլելու մտադրություն ունեցողների կողմից)։ Արդյունքում՝ Ջերմուկի առողջարաններում այս տարի շատ ավելի քիչ մարդիկ են գնացել հանգստանալու։ Իսկ դա նշանակում է, որ ջերմուկցիները տուժել են բոլոր առումներով՝ խանութները, սպասարկման կետերը, հյուրանոցները չեն ստացել ակնկալվող եկամուտն ու սեզոնային գումարներից զրկվել։ Ինչ է սա եթե ոչ տնտեսական դիվեսիա ջերմուկցիների, Ջերմուկի իմիջի և ընդհանրապես Հայաստանի դեմ։ Մարդիկ բացասական լուրին ավելի հեշտ են հավատում։ Մի հիմար կարող է մի բան ասել, իսկ հետո հարյուր խելոք չեն կարողանալու ապացուցել, որ ասվածը հիմարություն է։ Ի դեպ, նույն պատկերն է նաև Սևանում։ Նույն պատկերն է այն առումով, որ «բնապահպանները» տարածել են, թե իբր Սևանա լիճը թունավորված է։ Արդյունքում՝ Սևանում քիչ մարդ է գնում հանգստանալու։ Նույն պատկերն է Սևանում, բայց նույն պատկերը չէ սևանցիների մասով։ Նրանք, ի տարբերություն ջերմուկցիների, ելել են պայքարի և թույլ չեն տալիս, որ «բնապահպան»–դիվերսանտները վնասեն սևանցուն ու Սևանին։ Ինչպես տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 200-ից ավելի Գեղարքունիքի մարզի բնակիչներ, ի նշան բողոքի, հավաքվել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի Սևանի գաի պոստի հարևանությամբ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին. «Վերջին օրերին չգիտես որ ծալապակասի ուղեղով անցել է ու հայտարարություն է տարածել, թե իբրև Սևանի ջուրը թունավորված է և այն լողանալու համար վտանգ է ներկայացնում: Հետաքրքիր է, էդ տեղեկություններ տարածողները, ովքեր իրենց համարում են բնապահպաններ, գոնե մի անգամ թամահ արե՞լ են այս օրերին գան Սևան: Երևանի իրենց կաբինետներում վեր ընկած կեղծ տեղեկություններ են տարածում, իսկ մենք հայերս էլ, ինչպես գիտենք, «մուտիլովկաներին» շուտ ենք հավատում: Մենք պահանջում ենք, որպեսզի մարզ այցելեն տարածքային կառավարման, բնապահպանության ու առողջապահության նախարարները: Ամեն տարվա վերջ կառավարության տաքուկ կաբինետներում նստած որոշ վերլուծաբաններ վերլուծություն են ներկայացնում, ասելով, թե ամռանը Հայաստանից ավելի շատ հանգստացողներ են մեկնել Վրաստան, քան մնացել են մեզ մոտ: Եթե նման ձև են աշխատելու, որոշ բնապահպանների նման կեղծ տեղեկություններ տարածելով, բա էլ ի՞նչ եք ուզում: Դա է լինելու գինը: Որոշ բնապահպանների ֆանտազիան հասել է նրան, որ չգիտես գուգլից, թե որտեղից իրանց գլխի չափ շնաձկան նկար են տարածել ու մարդկանց մոլորեցնում են, թե դա բռնել է ծովագյուղցի Սևոյենց Կարոն: Այ նման անհեթեթ ու անպատասխանատու տեղեկություններ տարածելով են փորձում մարդկանց մոլորեցնել»: Ահա այսպիսին է սևանցիների արձագանքը վայ–բնապահպաններին։ Դա յուրօրինակ «մեսիջ» է ջերմուկցիներին, որ նրանք էլ քնից արթնանան ու տեր կանգնեն իրենց քաղաքին ու իրենց ապրուստին։ Թե չէ մի քանի վարձկանի գերի են դառնալու ու հետո գլխներին տան, թե ինչու այդ դիվերսանտների դեմը չառան «էն գլխից»։ Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am