Շահագործումն արգելած 12 գազալցակայանները պատկանում են հայտնի մարդկանց

«Ժողովուրդ» օրաթերթը  գրում է. «ՀՀ ԱԻՆ-ը երեկ հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դեռ հունիսին հրդեհատեխնիկական հետազոտություններ են անցկացվել Երեւանում գործող 23 գազալցակայաններում: Գազալցակայանների ղեկավարներին տրվել են կարգադրագրեր արձանագրված հակահրդեհային թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար: Ժամկետները լրանալուց հետո կատարվել է կրկնակի ստուգայց պարզելու արդյոք վերացվել են թերությունները, թե ոչ: Արդյունքում, թվով 12 ԱԳԼՃԿ-ների նկատմամբ կայացվել են որոշումներ դրանց շահագործումն արգելելու վերաբերյալ: Ըստ ԱԻՆ-ի՝ արգելվել է հետեւյալ ԱԳԼՃԿ-ների շահագործումը: «ԳԱՕՄ գրուպ» ԱԳԼՃԿ, Դավիթաշեն 3-րդ թաղ, 19/2 «Արտ Թամ» ԱԳԼՃԿ, Արտաշատի խճ. 103/2 «Լիլ Սթար» ԱԳԼՃԿ, Նորագավիթ 1-ին փ. «Մուլտի գազ» ԱԳԼՃԿ, Գյուրջյան փողոցին հարող տարածք «Կելլի եւ Վիլիամս» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Շիրազի փող. 43 «Ռոբել» ԱԱԿ ԱԳԼՃԿ, Լուկաշինի խճ. 5 «Խճաքար-մուսա» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Տիչինայի 140 «Պոդո առաջին» ԱԳԼՃԿ, Արին Բերդի 2-րդ նրբ.7/2 «Գուրգեն Դավթյան» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Նորք-Մարաշ տանող ավտոճանապարհ «Քար գազ Սերվիս» ԱԳԼՃԿ, Սասնա Ծռեր 1/5 «Օկտան ԴՊ» ԱԳԼՃԿ, Գրիբոյեդով 48 «Ավտոստոպ» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Սասունցի Դավիթ փող. 87 Նշենք, որ այս ընկերությունները պատահական անձանց չեն պատկանում: Օրինակ՝ «Մուլտի գազ»-ը պատկանում է ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին, «Ավտոստոպ» ՍՊԸ-ն՝ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին, իսկ ՍՊԸ-ն հիմնադրել է նրա որդին՝ Դավիթ Սեդրակյանը, «Արտ թամ» ընկերությունն էլ պատկանում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին՝ նրա նոտար դուստրը՝ Աննա Աբրահամյանը, 50 տոկոս բաժնեմաս ունի այնտեղ:«Օկտան ԴՊ»-ն էլ պատկանում է Երեւանի նախկին քաղաքապետ, Էներգետիկայի նախկին նախարար Երվանդ Զախարյանի ընտանիքին, «Պոդո առաջին» ՍՊԸ սեփականատերն էլ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն է»:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am