««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում կիրականացվեն փոփոխություններ և դրա շահառուներ կդառնան 2015 թվականի հունվարից 1-ից հետո զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներն ու զինծառայողները: Այսինքն, այսպես ասած «1000 դրամների» օրենքում նախատեսված ժամկետը երկու տարով հետ կտրվի և այն կտարածվի 2015 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի վրա նաև»,- կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ գործող օրենքով դրա շահառուներ են հանդիսանում 2017 թվականի հունվարի 1-ից հետո զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներն ու նրանց ընտանիքները:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ կայանալու է համապատասխան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգրկված է նախկին զինծառայողներին շահառու ճանաչելու վերաբերյալ հարցը: «Շահառու կճանաչվի ևս 183 զոհվածի ընտանիք և զինհաշմանդամ»,- ասաց Տոնոյանը:
Իր հերթին, վարչապետը նկատեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի ընտանիքներն ու զինհաշմանդամները նախկինում շահառու չէին հանդիսանում, սակայն այս փոփոխությամբ այդ հարցը ևս կլուծվի:
«Պետք է կոչ անենք, որ բոլոր ընկերություններին շարունակել վճարումները: Այս հիմնադրամը պետք է ավելի մեծանա, որպեսզի շահառու դարձնենք ավելի վաղ ժամանակաշրջանում վիրավորված զինհաշմանդամներին և զոհված զինծառայողների ընտանիքներին»,- ընդգծեց վարչապետը:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը