Իրանի արտաքին գործերի նախարար Ջաֆադ Զարիֆն անդրադարձել է ԱՄՆ-ի նախագահի հայտարարությանը, ըստ որի յուրաքանչյուր երկիր կզրկվի ԱՄՆ-ի հետ առևտրային կապեր ունենալուց, եթե առևտուր անի Իրանի հետ: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։ Իրանը շարունակում է մնալ իր դիրքորոշմանը և քննադատում ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցները վերականգնելու մասին որոշումը: Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը նշել է, որ Վաշինգտոնը չի կարող խոչընդոտել Իրանի կողմից նավթի արտահանմանը: Արտգործնախարար Զարիֆը քննադատել է նաև նախագահ Թրամփի հայտարարությունը, ըստ որի, յուրաքանչյուր երկիր կզրկվի ԱՄՆ-ի հետ առևտուր անելու հնարավորությունից, եթե առևտուր իրականացնի Իրանի հետ: Նա ընդգծել է, որ աշխարհը հոգնել է ամերիկյան միակողմանի մոտեցումներից: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը դուրս եկավ 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագրից՝ պատճառաբանելով Իրանի վարքագիծը: Վերականգնված պատժամիջոցների առաջին մասը օրեր առաջ ուժի մեջ է մտել: Ըստ ԱՄՆ-ի պետքարտուղարության, պատժամիջոցների մյուս հատվածը, որը վերաբերելու է Իրանի կողմից էներգետիկ ռեսուրսների արտահանմանը, ուժի մեջ կմտնի նոյեմբերի 5-ին: ԱՄՆ-ի պետքարտուղարությունը կոչ է արել Թեհրանին դադարեցնել իր ապակայունացնող քաղաքականության ֆինանսավորումը և փոխարենը ավելի շատ ծախսել իր քաղաքացիների կարիքները հոգալու ուղղությամբ: Սակայն փորձագիտական շրջանակները մտահոգություն են հայտնում, որ պատժամիջոցների վերականգնումը կթուլացնի Իրանի առաջադեմ ուժերին և փոխարենը կհզորացնի պահպանողականներին և ծայրահեղականներին: Դա կդժվարեցնի խնդիրը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու տարբերակը: Այս շաբաթ Իրանի մի շարք քաղաքներում տեղի ունեցան զանգվածային բողոքի ցույցեր: Ցուցարարները բողոքում էին Իրանի կառավարության տնտեսական քաղաքականության դեմ, երբ երկրի տնտեսությունն այս ժամանակահատվածում շարունակում է անկում ապրել:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը