Երևան քաղաքի դատախազության դատախազի որոշմամբ հաստատվել է ծննդկան Մերի Մարգարյանին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ մեղադրվող երկու բժիշկների վերաբերյալ մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ հիմնավորված է համարվել, որ Տիգրան Սարգսյանը, հանդիսանալով «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հերթապահ մանկաբարձ-գինեկոլոգ, 2015 թվականի հուլիսի 26-ին բարձր ջերմության, մարմնի թուլության, ձախ գոտկային շրջանի ցավեր ախտորոշմամբ հոսպիտալացրել է հղի Մերի Մարգարյանին: 2015 թվականի հուլիսի 27-ին` գիշերը ժամը 04.00-ին, Մերի Մարգարյանի մոտ արձանագրված՝ նախորդ հետազոտությունների արդյունքների համեմատությամբ բացասական դինամիկայի և նրա ոչ բավարար վիճակի պայմաններում Տիգրան Սարգսյանը և վերջինիս կողմից հիվանդին զննելու համար հրավիրված հերթապահ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արամ Գրիգորյանը, հիվանդի դիտումը կատարելուց հետո որևէ նշանակում չեն կատարել, չեն կատարել տվյալ իրավիճակում անհրաժեշտ լրացուցիչ հետազոտություններ, որոնց արդյունքները կարող էին վկայել հիվանդի մոտ զարգացող բազմաօրգանային անբավարարության, հնարավորինս շուտ կեսարյան հատման միջոցով ծննդալուծում կատարելու անհրաժեշտության մասին, ինչը կարող էր կանխել HELLP համախտանիշի զարգացումը:
Այսինքն, Տիգրան Սարգսյանը և Արամ Գրիգորյանը, հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձինք, 2015 թվականի հուլիսի 27-ին բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ, «Բնակչության բժշկական և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր լինելով Մերի Վաղինակի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն, ինչպես նաև ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական և որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իրենց մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել են ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև վերջինիս նորածին դստեր` Մարիա Հարությունյանի մահը:
Տիգրան Ռուդիկի Սարգսյանին և Արամ Վաչագանի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:
2018 թվականի օգոստոսի 7-ին քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
Նշենք, որ ծննդկանի մահվան մեջ մեղադրվում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժիշկներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը։ Նրանց դատաքննությունը վերսկսվել է և շարունակվում է։
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը