«Ժողովուրդ» թերթը խմբագրականում գրում է. «Հիմնադիր խորհրդարանի և «Սասնա ծռեր» խմբավորման անդամները (որոնք 2016թ. գրավել էին ոստիկանության ՊՊԾ գունդը՝ սպանելով երեք ոստիկանի), Հայաստանում քաղաքականություն մտնելու հայտ ներկայացնելուց բացի, այժմ էլ որոշել են գործունեություն ծավալել Արցախում: Ինչպես հայտնի է, օրեր առաջ նրանք հայտարարություն էին տարածել՝ հայտնելով թե ցանկանում են մուտք գործել ակտիվ քաղաքականություն, ՀՀ-ում կուսակցություն կստեղծեն առաջիկա քաղաքական գործընթացներին մասնակցելու նպատակով:
Այժմ էլ նույն ուժերը որոշել են ընդլայնել գործունեության շրջանակը՝ հասնելով Արցախ: Մասնավորապես, Երեկ նրանք նոր հայտարարություն են տարածել, որտեղ Արցախում իշխանափոխության կոչ են հնչեցնում՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի իշխանությունը որակելով հակապետական, քրեամետ: Արցախի իշխանությունների դեմ հայտարարության հիմք է հանդիսացել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու առնչությամբ ԼՂՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնած ստորագրահավաքը:
Իհարկե, հայտարարության հեղինակները կփորձեն իրենց քայլը մեկնաբանել հայրենքը փրկելու ազնիվ մղումով ինչպես այսօր մեկնաբանում են երկու տարի առաջ իրենց արած «քաջագործությունը»՝ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը, երեք ոստիկանի սպանությունը: Այլ բան նրանցից դժվար է սպասել: Միայն թե նրանց այս քայլերը չափազանց վտանգավոր են: Ի վերջո, նրանք կոչ են անում Երևանում կայանալիք հանրահավաքին զուգընթաց Արցախում իշխանափոխության պահանջով հանրահավաք անցկացնել այն դեպքում, երբ Երևանում հրավիրված միջոցառման ոչ նախաձեռնողը, ոչ կազմակերպիչն իրենք չեն:
Ինչպես հայտնի է, օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել Երևանում, որի ժամանակ ամփոփելու է կառավարության գործունեության 100 օրը: Եվ հիմա «Հիմնադիր խորհրդարանի» ու «Սասնա ծռեր» խմբավորման քայլն այլկերպ, քան սադրանք ՀՀ իշխանության դեմ, դժվար է որակել, երբ օգտագործելով Փաշինյանի հանրահավաքը՝ փորձում են խժդժություններ իրականացնել նաև Արցախում: Մեկ հիշեցում. այս օրերին «Սասնա ծռեր» խմբավորման անդամները հերթով ազատ են արձակվում ԲՀԿ-ական պատգամավորների երաշխավորագրերով»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը