Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների պատասխանատուների ցանկը գնալով ընդլայնվում է

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործն ուշագրավ ընթացք է ստանում: ՀՔԾ-ում քննվող այս քրեական գործի շրջանակներում, պաշտոնական հաղորդագրության համաձայն, ԱԱԾ աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք: Խուզարկության արդյունքում այնտեղ հայտնաբերվել է ահռելի քանակությամբ զենք և ռազմամթերք, այդ թվում 3 հատ ձեռքի գնդացիր, 7 հատ ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, 2 հատ ՍՎԴ տեսակի դիպուկահար հրացան, 3 հատ տարբեր տեսակի հրացաններ, 2 հատ ատրճանակ և տարբեր տրամաչափի մեծ քանակությամբ փամփուշտներ: Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել են Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը` նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը: Միաժամանակ, ըստ պաշտոնական հաղորագրության, «ԱԱԾ-ն ՀՔԾ-ի հետ համատեղ իրականացնում է անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ ստուգելու հայտնաբերված զենքերը 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին գործադրված լինելու հանգամանքը»: Այսպիսով, մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների պատասխանատուների ցանկը գնալով ընդլայնվում է, և հիմա սլաքներն ուղղվում են դեպի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս առումով պահատական չէր, որ խուզարկությունը տեղի է ունեցել մարտի 1-ի գործի շրջանակներում, և ԱԱԾ հայտարարության մեջ նշված է, որ ստուգվելու են հայտնաբերված զենքերը մարտի 1-ին գործադրված լինելու հանգամանքը: Հազիվ թե ԱԱԾ-ն առանց լուրջ հիմքերի նման ակնարկներ աներ պաշտոնական հաղորդագրության մեջ: Եվ բացի այդ, ինչպես հիշում եք, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ակնարկել էր մարտի 1-ին չհաշվառված «մաքուր» զենք գործադրելու հավանականության մասին` ասելով, որ հայտնաբերված պարկուճները միգուցե այդ պատճառով հնարավոր չի եղել նույնականացնել: Ըստ շրջանառվող լուրերի՝ Հովիկ Աբրահամյանն այս գործով հարցաքննվել է: Բայց նրան մեղադրանք դեռ չեն առաջադրել, համենայն դեպս, այդ մասին չկա պաշտոնական որևէ տեղեկություն: «Ժողովուրդ» թերթը փորձեց մեկնաբանությունների համար դիմել նրան, բայց հեռախոսն անջատած էր: Դատելով իրադարձությունների այսօրինակ զարգացումներից` հնարավոր է շատ արագ մեղադրյալների շարքը համալրի նաեւ Աբրահամյանը: Մինչ այդ տարակուսելի է, որ մարտի 1-ին կիրառված զենքերը կարող է պահած լինեն տասը տարի շարունակ: Ու մեկ փաստ էլ. հետաքրքիր է՝ զինանոցում ինչ գործ ունեն գնդացիրները, դիպուկահար զենքերը. եթե այդ ամենը բանդաներ զինելու, ՀՀ-ում և մասնավորապես Արտաշատում ՀՀԿ իշխանություն պահելու համար չէր, ի՞նչու էին հավաքել, պահել այդքան զինամթերք: Ի դեպ, ո՛չ Հովիկ Աբրահամյանը, ո՛չ էլ նրա եղբայրը Արցախյան պատերազմին չեն մասնակցել»: Մանրամասն ՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am