Ամուլսարի հարակից համայնքների մի խումբ բնակիչները, որոնք աշխատում են «Լիդիան Արմենիա» ընկերությունում, բաց նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Նամակում նրանք վստահեցրել են, որ այս մեկուկես ամսվա պարապուրդն արդեն իսկ էականորեն ազդել է իրենց համայնքում կյանքի որակի վրա:
«Հարյուրավոր մարդիկ մնացել են առանց աշխատանքի և օրվա հացի: Գյուղերում արդեն փակման եզրին են մանր առևտրի կետերը, կանգնել են ձեռնարկությունների պատվերները, բազմաթիվ ծրագրեր ընդհատվել են, ու հայտնի չէ՝ կվերսկսվեն արդյոք։ Մեզանից շատերը վարկեր են վերցրել՝ երբ ունեինք նորմալ վարձատրվող և ապահովագրված աշխատանք։ Հիմա մենք կանգնած ենք անորոշության և սնանկացման վտանգի առջև»,- ասված է նամակում:
Աշխատակիցների խոսքով, իրենք չեն հավատում Ամուլսարի ճանապարհը փակած ցուցարարների բնապահպանական մտահոգություններին. «Ոչ մի ազնիվ մարդ չի կարող հիսուն օր ու գիշեր հսկել վտանգ չներկայացնող ընկերության ճանապարհը, այն դեպքում, երբ անգամ մի քանի օր չաշխատելը մեզ, օրինակ, կանգնեցրել է ընտանիքը կերակրելու լուրջ խնդրի առջև։ Ովքե՞ր են ֆինանսավորում ու բառիս բուն իմաստով կերակրում այս մարդկանց այստեղ շահագրգիռ ձևով բնապահպանի դեր խաղալու համար, որտե՞ղ էին այս բնապահպանները, ինչո՞ւ հենց այսօր չեն արգելում փաստացի բնությունը փչացող այլ հանքերի աշխատանքը, և իրենց ամբողջ էներգիան ուղղել են արտասահմանյան լավագույն ընկերության դեմ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները գյուղերում ամեն մարդ շատ լավ գիտի, ու ժամանակն է, որ կառավարության հետաքննությունը ևս դրանք պարզի ու սադրիչներին պատժի ենթարկի»
Նամակում աշխատողները Նիկոլ Փաշինյանին խնդրում են գործադրել պետության ուժն ու վճռական որոշում կայացնել:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը