Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության ցանկացած փորձ միտված է ՀՀ-ն վասալացումից դուրս բերելու գործընթացի ձախողմանը. հայտարարություն

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունն ու Սասնա Ծռեր խմբավորումը հայտարարություն են տարածել։ «Արցախի տեղական իշխող վերնախավը, Բակո Սահակյանի գլխավորությամբ, համառորեն շարունակում է իր վասալային, հակապետական, բաժանարար և քրեամետ վարքագիծը: Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության ձգտող ցանկացած փորձ միտված է Հայաստանը վասալացումից դուրս բերելու գործընթացի ձախողմանը և հակահեղափոխական ուժերի կոնսոլիդացմանը: Բայց, եթե ՀՀ Ազգային Ժողովում դեռևս աթոռներ զբաղեցնող թվով 46 հետադիմականների քայլը, ի դեպ` անվերապահորեն մերժելի և դատապարտելի, կարող է այնուամենայնիվ արտառոց չհամարվել, որովհետև նրանք ակնհայտորեն նախկին վարչախմբի ներկայացուցիչներ են, ապա Արցախի «Ազգային Ժողովի» 15 պատգամավորների նույնանման քայլը ո’չ միայն դավադրություն է ընդդեմ ազգային ազատագրման և համակարգափոխության, այլև հանդիսանում է Հայաստանի այդ տարածքում նախկին իշխանության օրոք կառավարիչ նշանակված վարչախմբի դավադիր ըմբոստությունը ամբողջ Հայաստանի համաժողովրդական շարժման ծնունդ հանդիսացող լեգիտիմ նոր իշխանության դեմ: Այն պահին, երբ Հայաստանը իր իշխանություններով, քաղաքական ազնիվ ուժերով և ժողովրդով հանդերձ դիմագրավում է կայսերական ուժի ջղաձգումներին (ահավասիկ նաև՝ Լարսի անցակետում ստեղծված քվազի-շրջափակմանը) և նենգադուլի տարբեր փորձերի, Արցախում` լեգիտիմությունից իսպառ զրկված և Երևանի համբերատարության շնորհիվ դեռևս լծակներով օժտված տեղական վերնախավը իր զառանցանքները շփոթում է իրականության հետ և հանդես է գալիս դավադիր պատվերներ կատարողի դերում: Վաղուց ժամանակն է, որ Արցախում ևս իրականացվի տեղային իշխանափոխություն և վերջ տրվի այս երկարատև անհեթեթությանը: Օգոստոսի 17-ի համահայկական հանրահավաքը լավ առիթ կհանդիսանա, որպեսզի ժողովուրդը մերժի Ստեփանակերտում նստած թյուրիմացություններին: Ուստի կրկին կոչ ենք անում Արցախի մեր հայրենակիցներին և քաղաքական առողջ խմբավորումներին նույն օրը և նույն ժամին Ստեփանակերտում հանդես գալ Երևանի մեծ հանրահավաքին զուգընթաց հանրահավաքով»,- ասվում է հայտարարության մեջ:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am