ՀՀ կառավարության որոշմամբ՝ Կոտայքի մարզի Հրազդան և Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունները տեղի կունենա հոկտեմբերի 21-ին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագծերն ընդգրկված են կառավարության օգոստոսի 9-ի նիստի օրակարգում:
Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի ապրիլի 17-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Արամ Դանիելյանը 2018 թվականի հուլիսի 2-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
Կարմրաշեն համայնքի ղեկավար Արտաշես Մելիքյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Արտաշես Մելիքյանը 2018 թվականի հունիսի 20-ին հրաժարական է ներկայացրել:
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը