«Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում․ Փաշինյանի կողմնակիցները մեծ մասամբ ագրեսիվ են այլ կարծիքի նկատմամբ»

Հայաստանի ներկայիս ներքին քաղաքական կյանքի, աննախադեպ զարգացումների, դրանց հնարավոր հետեւանքների մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցի հետ: Վերջինս, խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին, կարծիք է հայտնել, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Մուլտիպլիկատորն անդրադարձել է նաեւ հանրության շրջանում իշխող տրամադրություններին: Նա տեսակետ է հայտնել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները մեծ մասամբ ագրեսիվ են եւ անհանդուրժող այլ կարծիքի նկատմամբ: Մեր զրուցակցի համոզմամբ` դա կարող է դառը պտուղներ տալ: -Պարո՛ն Սահակյանց, ի՞նչ տպավորություն ունեք նոր կառավարության գործունեությունից: Ի՞նչն է Ձեզ ոգեւորում եւ ի՞նչը մտահոգելու առիթ տալիս: -Երեւի վաղ է խոսել այդ մասին, քանի որ իմ տպավորությամբ խոսքը փորձնական, դեռ չկայացած կառավարության մասին է: Ուստի դժվար է որեւէ կարծիք կազմել: Որոշ դեպքերում կառավարությունը ճիշտ քայլեր է անում, որոշ դեպքերում` ոչ. ժամանակ է պետք: -ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին ի՞նչ կասեք: Սպասու՞մ էիք նման զարգացման: -Ինչպես ասում են, առանց կրակ ծուխ չի լինում, բայց բոլոր այդ գործողություններն արդարացված կլինեն, եթե միայն մեկ ուղղությամբ չիրականացվեն, եթե անձնավորման միտումներ չլինեն: Մարտի 1-ի դեպքերի հաշվով կան այլ խաղացողներ եւս, որոնք իրենց բաժին մեղքն ունեն, եւ անհասկանալի է, թե ինչու են միայն Քոչարյանի ուղղությամբ գնում: Էլի մեղավորներ կան: Կարծում եմ` Մարտի 1-ի դեպքերի հետ կապված իր մեղքի բաժինն ունի նաեւ այն ժամանակվա ընդդիմությունը` ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի: -Փաստորեն, Դուք համաձայն եք այն պնդումներին, թե Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: -Այո՛, դա էլ եմ տեսնում: Ուղղակի ուզում եմ հասկանալ` այս ամենը մեզ ուր է տանելու, ինչի է հանգեցնելու: Դեռ կա անմեղության կանխավարկած, բայց շատ էքսպերիմենտալ ժամանակահատվածում ենք ապրում, առաջին հերթին դա է խնդրահարույց: Մտավախություն ունեմ, որ դա կարող է իր վատ հետեւանքներն ունենալ: Հույս ունեմ` այդպես չի լինի: -Իսկ հանրության տրամադրությունների մասին ի՞նչ կասեք: Այն էյֆորիան, որն առաջ եկավ հեղափոխության ժամանակ, անցե՞լ է, թե՞ դեռ ոչ: -Կասեմ, որ «սիրո եւ համերաշխության» լոզունգը չի կիրառվում: Մարդիկ` հատկապես Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները, մեծ մասամբ շատ ագրեսիվ են եւ այլախոհներին հալածանքի են ենթարկում: Շատերը նույնիսկ վախենում են կարծիք արտահայտել: Այս մթնոլորտը ոչ մի լավ բանի չի բերելու: Չէ՞ որ բոլորն էլ իրենց տեսակետն արտահայտելու իրավունք ունեն: Չի կարելի էմոցիոնալ պոռթկումների ֆոնին ասել` Նիկոլը միանշանակ ճիշտ է, մնացածը` սխալ: Այդպես չէ: Ամեն դեպքում, էյֆորիան աստիճանաբար անցնում է եւ իր տեղն է զիջում վերլուծական մտքին: Հուսով եմ` այդ միտումը շարունակական կլինի, մարդիկ ավելի շատ կմտածեն, ոչ թե էմոցիաների ետեւից կգնան: Կոնստրուկտիվ դիալոգ ունենալու միակ ճանապարհը նորմալ մթնոլորտ ստեղծելն է: Չի կարելի առաջնորդվել «մեզ հետ չես, ուրեմն մեր դեմ ես» սկզբունքով: Այնինչ, այդ տրամադրությունը բավական արտահայտիչ է: -Դուք ի՞նչ սպասելիքներ ունեք, ո՞րն է Ձեր ցանկությունը: -Ուզում եմ, որ մարդիկ երեւույթների մասին դատողություններ անելուց առաջ մտածեն, ոչ թե միայն էմոցիաներին տրվեն: Ամեն դեպքում, ես լավատես եմ, հուսով եմ, որ իմ նշած խնդիրները կլուծվեն, եւ կստեղծվի առողջ մթնոլորտ: Աղբյուր՝ armlur.am

դիտվել է 167 անգամ
Լրահոս
Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am