Բոլոր նպաստավոր պայմանները ստեղծված են, որ մարդուն արագ մահ պատճառվի. Մանվել Գրիգորյանի պաշտպան

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ փորձաքննությունը դեռ ընթանում է, սակայն նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը: «Փորձաքննության արդյունքները դեռ հայտնի չեն մեզ, արդյունքների մասին տեղեկացված չենք: Այսօր եմ տեսակցել պարոն Գրիգորյանին, շատ վատ էր առողջական վիճակը, օր օրի ավելի վատանում է: Քանի որ նա ժամանակին քիմիան չի ստացել եւ շաքարը  բարձրանում է, հիվանդությունները զարգանում են: Այսօր կոնկրետ նոր խնդիրներ ուներ, եւ կրկին  բժշկի ենք դիմել, որ այցելի: Սակայն կալանավայրի պայմաններում այդ ամենը կազմակերպելը մի փոքր բարդ է եւ արդյունավետ չի, միեւնույն է, հիվանդությունները զարգանում են, եւ բոլոր նպաստավոր պայմանները ստեղծված են, որ մարդուն արագ մահ պատճառվի: Ամեն ինչ անում ենք, որ գոնե հետաձգենք այդ պահը»,- ասաց պաշտպանը: Արսեն Մկրտչյանը հավելեց, որ իրենց առաջնահերթ խնդիրն այս պահին Մանվել Գրիգորյանի կյանքը փրկելն է, ինչից հետո կանցնեն ակտիվ պաշտպանական գործողությունների: «Մեզ այժմ պետք է, որ մարդը ողջ լինի, ես չեմ ասում առողջ, քանի որ առողջ այլեւս չի լինի: Դրանից հետո միայն կանցնենք ակտիվ պաշտպանական գործողությունների»,- ասաց նա: Պաշտպանը նշեց, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու բողոք է ներկայացվել Վճռաբեկ դատարան, սակայն մինչեւ հիմա այն վարույթ չի ընդունվել: Իրենք նաեւ մի շարք միջնորդություններ ունեն, որոնք հետագայում կներկայացնեն: Պաշտպանի խոսքով՝ նախաքննությունը շարունակվում է, քննչական գործողություններ են իրականացվում Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ, նա գործով ցուցմունք է տվել: Հիշեցնենք, որ գեներալ Մանվել Գրիգորյանի տանը եւ նրա սեփականություն հանդիսացող հանգստյան գոտում իրականացված խուզարկության արդյունքում պարզվել էր, որ ապրիլյան պատերազմի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաեւ զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաեւ մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք, թանկարժեք մեքենաներ: Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու, ինչպես նաեւ մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու համար։ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է: ԱԺ-ն բավարարել է Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դատախազի միջնորդությունը, այնուհետեւ 77 կողմ, 3 դեմ ձայով զրկել նրան անձեռնմխելիությունից: Հուլիսի 24-ին Էջմիածնի քաղաքապետարանի ավագանին միաձայն քվեարկությամբ Մանվել Գրիգորյանին զրկել է Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից:

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am