Ի՞նչ է՝ մեզանից ավել կարո՞ղ է մեկը մտահոգվել մեր ընտանիքների համար. «Լիդիան Արմենիայի» աշխատակիցները հակադարձում են Ամուլսարի հանքի ակտիվիստներին(video)
Արդեն 47 օր է, ակտիվիստներն իրենց բողոքի ակցիան են իրականացնում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման: Ակտիվիստների պահանջը մեկն է՝ Ամուլսարի հանքը չպետք է շահագործվի:
Ամուլսարի հանքի շահագործման աշխատանքները Հայաստանում իրականացնում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն: Խոսելով Լիդիան Արմենիայի աշխատակիցների հետ՝ նրանք վստահաբար պնդեցին, որ Ամուլսարի պրոեկտը չի կարող որևէ կերպ բացասական ազդեցություն ունենալ Ջերմուկ քաղաքի, քաղաքի բնակիչների առողջության վրա. «Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիաներն իրականացնողները ուղղորդվում են ինչ-ինչ ուժերի կողմից: Ակտիվիստները պնդում են, որ հանքի շահագործումը խոչընդոտում է քաղաքի զբոսաշրջության զարգացմանը, բայց նման բան չկա»,- պնդում է «Լիդիան Արմենիայի» աշխատակիցներից մեկը:
Աշխատակիցներից մյուսն էլ վստահեցրեց, որ ոչ մի ապացույցներ չկան, որ հանքի շահագործման դեպքում բնակչությունը կթունավորվի. «Ամուլսարի հանքի շահագործման հարցով ձևավորված կառավարական հանձնաժողովից սպասում ենք դրական պատասխան: Մի կազմակերպություն, որը մտահոգված է բնության, միջատների հարցերով, չի կարող մարդկությանը թունավորել»:
Մանրամասները՝ տեսանյութում.
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը