«Ժողովուրդ» թերթը խմբագրականում րում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարությանը մաս կազմող ՀՅԴ-ի հարաբերություններն այլևս այն չեն: Պատճառը ներքաղաքական վերջին իրադարձություններն են, երբ ՀՅԴ-ն, Փաշինյանի կառավարության մաս կազմելով, հանդես եկավ հայտարարությամբ՝ անուղղակի քննադատելով իշխանություններին:
Եթե հիշում եք, ՀՅԴ-ն հայտարարության մեջ մատնանշել է, որ Քոչարյանի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մեղադրանքները թողնում են ընտրովի արդարադատության և անկողմնակալ քննության տպավորություն:
Եվ ահա, փոխվարչապետ, ՔՊ անդամ Տիգրան Ավինյանն «Ազատության» ռ/կ եթերում անհասկանալի է որակել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ Դաշնակցության տարածած հայտարարությունը՝ միաժամանակ ընդգծելով՝ կոալիցիոն գործընկերոջ այս քայլը մտորելու տեղիք է տալիս:
«Որոշակի վերլուծելու կարիք կա այս գործողությունները: Եվ կարծում եմ՝ այդ վերլուծական գործընթացը նաև կբերի որոշակի եզրահանգումների մեզ, - ասել է նա և հավելել, - ով-ով, Դաշնակցությունը, որը հիմա կազմում է կառավարության մի մաս, պետք է շատ հստակ իմանա, թե ինչպիսի փոխհարաբերություններ կան գործադիր և դատական իշխանությունների միջև, արդյոք կան ճնշումներ դատական իշխանության վրա, թե՞ չկան: Որևէ մեկը դատավորին չի զանգում և ասում՝ ինչ անի դատավորը: Դա անընդունելի է և նոնսենս է»:
ՀՅԴ-ն առայժմ պաշտոնապես չի արձագանքել փոխվարչապետի խոսքերին»:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը