«Ժողովուրդ» թերթը գրում է․ «2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործի քննությունը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում: Քրեական գործը, ինչպես հայտնի է, հարուցվել է սահմանադրական կարգը տապալելու հոդվածով, ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով: Մեղադրանքներն էլ առաջադրված են այն ժամանակվա պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ ՀՀ ԶՈւ շտաբի պետի տեղակալ Յուրի Խաչատուրովին: Սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ հետագայում հարուցվելիք քրեական գործերն ու բացահայտումները չեն սահմանափակվելու միայն սահմանադրական կարգը տապալելուն կամ բանակը ներգրավելուն: Մասնավորապես, ենթադրվում է, որ կլինեն այլ բացահայտումներ, բազմաթիվ դրվագներ, որոնք առավել քան սերտորեն փոխկապակցված են մարտիմեկյան այդ դեպքերի հետ:
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հաստատեց, որ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործից բացակայել է հայտնի 0038 հրամանը չի բացառվում, որ վաղը պարզվի՝ քրեական գործից բացակայում են այլ կարեւոր փաստաթղթեր եւս՝ կապված կրակոցների, դրանց վերաբերյալ փորձաքննությունների արդյունքների հետ: Ու հիմա ՀՔԾ-ն հատկապես Սասուն Խաչատրյանի հայտարարություններից հետո պետք է առանձին ուսումնասիրություն կատարի պարզելու՝ ում հրահանգով եւ ինչու 0038 հրամանն այս գործում չի եղել: Ու եթե ՀՔԾ-ն գնա իրադարձությունների հետքերով, միգուցե մեղադրանք առաջադրվի ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին»:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը