Ավտոմեքենան բախվել է CPS բենզալցակայանին. հրդեհ է բռնկվել, կրակը տարածվել է բենզալցակայանի ամբողջ տարածքում

Երեկ՝ օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Մայրաքաղաքային փողոցում գործող բենզալցակայանում հրդեհ է բռնկվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի 11 մարտական հաշվարկ, ովքեր նշված փողոցում գործող «Խաչատուր Ավետիսյան» Ա/Ձ-ին պատկանող բենզալցակայանում մի քանի ժամ պայքարում են խոշոր հրդեհի դեմ: Հրշեջներին օգնում են քաղաքացիները, հիմնականում երիտասարդներ: Ճանապարհի երթևեկությունը նշված հատվածում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի հրշեջները կարողանան ազատ աշխատել: Հրդեհի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանը և փրկարարական ուժերի վարչության պետ Տիգրան Պետրոսյանը: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արմեն Գալստյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի պատճառը եղել է այն, որ Mersedes մակնիշի 91 XX 919 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բենզալցակայանին, ինչն էլ դարձել է հրդեհի պատճառ: Մինչ հրշեջները պայքարում էին կրակի տարածման ու կանխման դեմ, Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում Աստղիկ բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ 29-ամյա Վաչե Աբրահամյանը և Փարաքար գյուղի բնակիչ, 26-ամյա Արամ Խալաթյանը: Ոստիկանները ունեն կասկածներ, որ նշված անձինք եղել են բենզալցակայանին բախված Mersedes-ի մեջ, իսկ Mersedes-ն էլ վառվող բենզալցակայանից հայտնաբերվել է մոտ 700 մետր հեռավորության վրա՝ Մայրաքաղաքային փողոցի տներից մեկի դիմաց: Փաստի առթիվ ոստիկանության Վաղաշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Թե բենզալցակայանը և թե լիցքավորման հատուկ սարքերը ամբողջովին դարձել են ոչ պիտանի: Ոստիկանությունը պարզում է Mersedes-ի վարորդի ինքնությունը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում հրդեհի վայրի հարևանությամբ բնակվողներն ասում էին. «Երբ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի «կարճ ուղեղով» այս հատվածում դրվեցին այս բետոնե արգելապատնեշները, ստից ասելով, թե ճանապարհը դառնալու է արագընթաց, այսօր քաղում ենք դրա դառը հետևանքները: Հրշեջ մեքենաները չէին կարողանում մոտենալ վառվող բենզալցակայանին, քանի որ պետք է մի քանի կիլոմետր անցնեին, նոր շրջադարձ կատարեին ու հասնեին հրդեհի վայր: Այ նման դեպքերի համար էինք փողոց փակում, որ հարգելիներս, շրջադարձեր բացեք, մինչդեռ ամեն անգամ խոստանում էին, թե կուսումնասիրեն ու կլուծեն խնդիրը, սակայն ստացվում էր՝ էշ մի սատկի՝ գարուն կգա, գոնե այս դեպքից հետո պատկան մարմինները հետևություններ անեն ու խնդիրը լուծեն, լուծելով նաև շրջադարձերի խնդիրը»: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am