Լարսում տեղի ունեցող կուտակումները ևս մեկ անգամ ընդգծում են , թե որքան մեծ է Հայաստանի տնտեսության կախվածությունը Ռուսաստանից

Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Որքան էլ տարբեր ռանգի չինովնիկներ փորձեն հիմնավորել, որ Լարսում տեղի ունեցող կուտակումները տեխնիկական բնույթի են , ապաքաղաքական, վստահ եմ , որ այս ամենը Ռուսաստանի կոշտ պատասխանն է՝ Կրեմլի համար անընդունելի և անկանխատեսելի փաշինյանական քաղաքականությանը և Կրեմլին մոտ կանգնած տարբեր վերլուծաբաններ մեսիջներ են ուղարկում , իսկ վերջերս էլ անձամբ Լավրովը մտահոգություն հայտնեց հայ-ռուսական հարաբերությունների՝ ճգնաժամ մտնող իրականության մասին... Երբ ասում ենք, որ Լարսում հայկական բեռնատարների շարասյունը մի կողմից ձգվում է մոտ 9 կմ, իսկ մյուս կողմից՝ ավելի քան 5 կմ, ապա պետք է հստակ հասկանանք , որ սա ուղղակի ավտոմեքենաների շարասյուն չէ , այլ՝ ուղիղ հարված Հայաստանի տնտեսությանը , ուղիղ հարված Հայաստանի գյուղացու և գործարարների գրպանին, քանզի հատկապես այս շրջանում Լարսում օրեր շարունակ կանգնած բեռնատարները Ռուսաստան են արտահանում հայ գյուղացու աճեցրած ծիրանը, դեղձը, սալորը, իսկ Ռուսաստանից Հայաստան բերում՝ ամենատարբեր ապրանքներ : Եվ Լարսում տեղի ունեցող կուտակումները ևս մեկ անգամ ընդգծում են , թե որքան մեծ է Հայաստանի տնտեսության կախվածությունը Ռուսաստանից և հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը որքան ծանր և մահացու հարված կարող է հասցնել Հայաստանի տնտեսությանը:
Բայց արևմտյան գրանտներով սեփական բարեկեցությունը ապահովող մեր գրանտակերները թեև լավ հասկանալով, որ իրենց հակառուս պրոպագանդայով բարդացնում են առանց այդ էլ բարդ վիճակում ապրող հայ գյուղացու, միլիոնավոր դոլարների վարկերի տակ ճռռացող հայ գործարարի կյանքը, իրենց մի քանի կոպեկ գրանտի դիմաց՝ թքած ունենալով և՛ Հայաստանի անվտանգության, և՛ Հայաստանի տնտեսության իրավիճակի և առհասարակ հայաստանցու բարեկեցության վրա՝ շարունակում են ամեն գնով սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ : Եվ ես սա համարում եմ դավաճունթյուն սեփական պետության և քաղաքացու նկատմամբ... Ցավում եմ, որ վարչապետ Փաշինյանը հանդուրժում է՝ հայ-ռուսական հարաբերությունները վտանգավորության աստիճանի սրող գրանտակերների հակահայաստանյան գործունեությունը, ավելին նրանցից շատերին չափից շատ մոտ է թողել իրեն ՝ ստեղծելով տպավորություն, որ այս գործընթացները ընդունելի են նաև իր համար...  
 

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am