NBC հեռուստաալիքի փոխանցմամբ, Կալիֆոռնիայում մոլեգնող անտառային հրդեհի տարածքը գերազանցել է 1148 քառակուսի կիլոմետրը, այն խոշորագույնն է դարձել ամերիկյան այդ նահանգի արդի պատմության մեջ:
Կրակը ոչնչացրել է շուրջ 75 բնակելի շենք, գրեթե նույնքան էլ այլ շինություններ, այն նաեւ սպառնում է 11 հազարից ավելի կառույցների: Հրդեհը հաջողվել էտեղափակել միայն 30 տոկոսով: Մինչ այդ Կալիֆոռնիայում ամենախոշոր հրդեհը համարվում էր անցած տարվա դեկտեմբերի 4-ին Վենտուրայի օկրուգում ծագած հրդեհը, որն ստացել էր «Թոմաս» անվանումը: Դրա առավելագույն տարածքը կազմել է 1140,8 քառ. կմ:
Այն ժամանակ տարերքի զոհ դարձավ երկու մարդ, ոչնչացավ ավելի քան հազար տուն: «Թոմասի» պատճառած վնասը կազմեց մոտավորապես 150 մլն դոլար: Կալիֆոռնիայում ներկայում մոլեգնում են տասնյակ անտառային հրդեհներ: Դրանց դեմ պայքարում է ավելի քան 14 հազար հրշեջ:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը