Ինչու է վարչապետի տիկինը Ռուսաստանում հայտարարել, որ կարևոր չէ՝ ինչպես է ծագել արցախյան հակամարտությունը

«Ռուսաստանում արված այդ հայտարարությունից հետո պրոցեսները շարունակվում են, սպասում ենք առաջիկա այցին, ինչպես ելույթում եմ ասել։ Այդ նախաձեռնությունը շարունակական է լինելու:Իհարկե, շատ կարևոր է, թե ինչից է ծագել արցախյան հակամարտությունը, բայց կարևոր է նաև տարբերել, թե որտեղ է դա կարևոր և որտեղ կարևոր չէ։ Այն լսարանում, որի առաջ ես խոսում էի, և այն նպատակը, որի համար խոսում էի, բոլորովին չէր ենթադրում խորանալ և քննարկել հակամարտության  ծագման դետալները, դա ընդամենը կանանց լսարան էր, ովքեր պետք է ուղղակի «ո՛չ» ասեն պատերազմին։ Պատերազմին «ո՛չ» ասելու համար պետք չէ ուսումնասիրություններ կատարել՝ պատերազմի ծագման աղբյուրների հետ կապված, այլ պետք է ասել՝ «ո՛չ պատերազմին», որպեսզի ուսումնասիրություն կատարողները և բանակցություններ վարողները խաղաղ պայմաններում, առանց երկու կողմից էլ զոհերի, նստեն բանակցությունների սեղանին, որպեսզի և՛ ուսումնասիրեն, թե ինչից է ծագել, և՛ գտնեն հանգուցալուծում։ Բայց կարևոր է, որ դա տեղի ունենա խաղաղ պայմաններում, և այդ կոչը հենց դրան էր ուղղված»,-  լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Այդ օրը ՀՀ վարչապետի տիկինը նաև հետևյալ հայտարարությունն էր արել, որը դարձյալ լայն քննարկման առիթ դարձավ։ «Պատերազմի օրերին, լինելով լրատվամիջոցի ղեկավար՝ 24 ժամ հետևել եմ հայկական և ադրբեջանական լրահոսին, դիտել եմ բոլոր ռեպորտաժները։ Հավատացեք՝ նայելով ադրբեջանական զինվորներին, նրանց հայացքներին՝ ես արձանագրում էի, որ այդ երեխաները ոչնչով չեն տարբերվում մեր զինվորներից, նրանց աչքերի արտահայտությունը նույնն էր՝ վախվորած և անհանգիստ։ Այսինքն՝ եթե իրար կողքի կանգնեցնեինք հայ և ադրբեջանցի 18-ամյա զինվորներին և ուղղակի նայեինք նրանք հայացքներին…»,- ասել էր նա։ Ելույթի վերոնշյալ հատվածի վերաբերյալ Ա. Հակոբյանը պարզաբանեց. «Ասում են, որ մեր զինվորները քաջ են, իհարկե, քաջ են, բայց յուրաքանչյուր քաջությունից առաջ նախ՝ վախն է։ Եթե 18-ամյա երեխան կանգնած է մահվան սպառնալիքի առաջ, ընդ որում՝ անհասկանալի պայմաններում, թե ինչ կտտանքների կենթարկվի, կամ ինչ տեղի կունենա, չի կարող վախ չունենալ։ Ուղղակի հարց է, թե այդ վախին հաջորդող վայրկյաններն ինչ կլինեն՝ փախուստի՞, թե՞ հերոսության վայրկյաններ։ Բայց կրկին իմ ելույթը դրա մասին չէր, այլ նրա մասին, որ չփորձարկենք ո՛չ մեր երեխաների փախուստը, ո՛չ նրանց հերոսությունը»։

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am