Դատախազությունը «Հարսանիքը «կհարամեմ». Չախոյա՛ն, քննչական տակտիկադ գլխիդ կպնի» հրապարակման վերաբերյալ

  • Հերքում
    1in.am լրատվական կայքում օգոստոսի 6-ի Հարսանիքը
    «կհարամեմ». Չախոյա՛ն, քննչական տակտիկադ գլխիդ կպնի
    հրապարակման վերաբերյալ
    2018 թվականի օգոստոսի 6-ին 1in.am լրատվական կայքում 
    հրապարակվել է Հարսանիքը «կհարամեմ». Չախոյա՛ն, քննչական
    տակտիկադ գլխիդ կպնի ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող
    հոդվածը, որի կապակցությամբ հայտնում ենք հետևյալը.
    Նախ, դեռևս 2018 թվականի հունիսի 10-ին 1in.am լրատվական 
    կայքում հրապարակվել էր «Լուսացույցի տակի անցորդը ծպտյալ
    դատախա՞զ է եղել, թե՞ օգնական» վերտառությամբ հոդված, որը, ինչպես և
    վերոնշյալ հոդվածը, ապատեղեկատվություն է պարունակում
    ամբաստանյալ Հովհաննես Թադևոսյանի վերաբերյալ քննվող քրեական
    գործի հանգամանքների վերաբերյալ: Այդ գործի դատաքննության մասին, ի
    դեպ, ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես է եկել բավական
    հանգամանալիցևբովանդակայինհաղորդագրությամբ։
    Ակնհայտէ,որ2018թվականիօգոստոսի6-ինհրապարակված
    հոդվածը նախորդ հոդվածի չստացված շարունակությունն է՝ ընդ որում
    մատուցվող ինֆորմացիայի կեղծման արհեստավարժության առումով մի
    քանի անգամ առավել կատարելագործված, կրկին հետապնդելով նախկին
    շարժառիթները՝ հորինված ու գոյություն չունեցող խեղաթյուրված
    փաստարկներով հասարակությունում հնարավորինս արատավորել
    Դատախազության և կոնկրետ դատախազների հեղինակությունը, թեկուզև
    նույն հասարակությանը խաբելու և մանիպուլացնելու գնով։
    Հարկէնշել,որհոդվածում մատնանշվածհանգամանքների
    վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս 2018 թվականի հունիս
    ամսին պաշտոնական գրությունով տեղեկացրել էր 1in.am 
    լրատվամիջոցին՝ տարածված տեղեկությունների կեղծ ու խեղաթյուրված
    լինելու մասին՝ ներկայացնելով իրականությունը։ Մինչդեռ, փաստորեն,
    նշված հոդվածի հեղինակը ոչ միայն անհրաժեշտ հետևություններ չի արել
    տրված պաշտոնական պարզաբանումից, այլև, արդեն իսկ նման
    պայմաններում համապատասխան հերքում տալու փոխարեն,
    շարունակում է հասարակությանը մատուցել իրականության հետ որևէ
    աղերս չունեցող տեղեկատվություն, ինչը միանգամայն քննադատելի է և
    հարիր չէ լրագրողների մասնագիտական վարքագծին։
    Մինչդեռ,ճշմարտություննայնէ,որլրատվամիջոցիկայքում
    զետեղված հոդվածում ներկայացված այն դատողությունը, թե Հ.
    Թադևոսյանի մեղադրանքի հիմքում դրված ապացույցները վարույթն
    իրականացնող մարմնի կողմից խեղաթյուրվել են, ոչ այլ ինչ է, քան առաջին
    ատյանի դատարանի՝ արդեն իսկ բեկանված դատավճռից վերցված անհիմն
    պնդում: Այդ պնդումը հերքվել է Վերաքննիչ քրեական դատարանի
    դատական ակտով, որով Հ. Թադևոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ
    քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ
    անձանց կողմից բռնությամբ զուգորդված կատարված խուլիգանություն)
    նախատեսված հանցանք կատարելու համար։ Հոդվածի հեղինակը,
    հանիրավի ցեխ շպրտելով կոնկրետ պաշտոնատար անձանց
    գործունեության վրա, որևէ կերպ չի փորձել ճշտել իր ստացած
    տեղեկությունների իսկությունը՝ տպավորություն ստեղծելով, որ բավարար
    չափով տեղյակ չէ գործի իրական հանգամանքներից: Հակառակ դեպքում
    դժվար չէր պարզել, որ դատախազ Արթուր Չախոյանը, ով ՀՀ գլխավոր
    դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված
    հանցագործությունների քննության նկատմամբ հսկողության վարչության
    պետի տեղակալն է, երբևէ որևէ առնչություն չի ունեցել հոդվածում նշված
    գործի թե՛ մինչդական, թե՛ դատական վարույթի հետ։ Հոդվածում նշված այն
    կեղծ պնդումը, թե քրեական գործը դատախազ Ա.Չախոյանը փոխանցել է
    դատախազ Մ.Նալբանդյանին, որ վերջինս տանի դատարան և այն
    պաշտպանի, պարզապես զավեշտ է և հոդվածի հեղինակի վառ
    երևակայության արդյունք։
    Հարկ է ևս մեկ անգամ կրկնել, որ դատախազ Ա.Չախոյանը,
    աշխատելով դատախազության վերոնշյալ ստորաբաժանումում, որևէ կերպ
    չէր կարող ներգրավված լինել այդ քրեական գործի քննությանը, առավել ևս
    այն փոխանցել մեկ այլ դատախազի, ում վերադաս դատախազն ինքը չի
    հանդիսանում։ Հատկանշական է նաև այն, որ հոդվածի հեղինակը որևէ
    փաստական տվյալ կամ փաստաթղթային հիմնավորում այդպես էլ չի
    ներկայացնում այն մասին, որը կհիմնավորեր Ա.Չախոյանի առնչությունը
    նշված գործին՝ իր խեղաթյուրված պնդումները թողնելով միայն
    բամբասանքների տիրույթում։ Ակնհայտ է, որ հեղինակը տարրական
    պատկերացումներ չունի ՀՀ դատախազության կառուցվածքային
    ստորաբաժանումների գործունեության, դատախազների աշխատանքների
    նկատմամբ վերահսկողության, դատախազի կողմից մինչդատական
    վարույթի նկատմամբ հսկողության գործառույթների վերաբերյալ, ինչը
    կարելի էր պարզել առնվազն ՀՀ դատախազության մասին օրենքը թեկուզ 
    մեկանգամընթերցելով։
    Ավելին,հոդվածիհեղինակը,տարվելովդատախազիաշխատանքը
    սևացնելու առաքելությամբ, անգամ հարկ չի համարել Հ.Թադևոսյանի՝
    որոշակի ժամանակ բանտում անցկացնելու մասին գրելուց առաջ նախ
    պարզել նրա նկատմամբ սահմանված իրական պատժատեսակը:
    Որովհետև իրականում Հ. Թադևոսյանի նկատմամբ նշանակվել է տուգանք,
    այսինքն՝ նրան ազատազրկում չի սպառնում։ Մինչդեռ իրականությունը
    հենց այդպես ներկայացնելը, փաստորեն, ձեռնտու չի եղել հոդվածի
    հեղինակին, քանզի հուզական ֆոն և ընթերցանություն ապահովելու
    համար անպայման պետք էր ստել և տարածել, թե երիտասարդ
    ամբաստանյալին բանտ են նստեցնում ։
    Մինչդեռ,ևսմեկանգամկրկնումենք,որհրապարակումը,նաև
    արժանահավատության տեսանկյունից, հաստատապես կշահեր, եթե մեր
    գործընկերը զերծ մնար ինչ-ինչ նպատակներով իրականությունը
    հանրությանը խեղաթյուրված ձևով ներկայացնելու և սխալ կարծիք
    ձևավորելու գործելաոճից՝ առաջնորդվելով անաչառության և առնվազն
    մյուս կողմի, տվյալ դեպքում մեղադրող կողմի տեսակետները
    ներկայացնելու միջոցով համակողմանիության ապահովման լրագրության
    հիմնարար կանոններով:
    Հարգանքով՝
    ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

դիտվել է 127 անգամ
Լրահոս
Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am