Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ

«Մասիս քաղաքի թիվ 4 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արև Վրացյանը արցախցի երեխաների նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է դրսևորում»,- այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց աշակերտներից մեկի ծնողը՝ Դիանան։

Նրա խոսքով՝ մեկ անգամ չէ, որ Վրացյանը բուլինգի է ենթարկում Արցախից բռնի տեղահանված աշակերտներին։

«Ընկեր Վրացյանն իր ձեռքից գցել է գրիչը, իմ աղջիկը վերցրել ու ասել է՝ «ընկեր Վրացյան, ձեր գրիչը վերցրեք», շրջվել, բռնել է ուսից, թե՝ «արցախցիք պիտի մեռնեին, ոչ թե հասնեին ստեղ»։ Աղջիկս դողալով հասել է տուն, հիմա հազիվ եմ խնդրում, որ դպրոց գնա, ասում ա՝ «մամա, հիմա իր ցանկությունն է, որ եղբայրներս՝ Արթուրն ու Տիգրանը, պատերազմից ողջ դուրս չգայի՞ն»։ Իսկ մյուս ուսուցիչները հրաշք են, թե՛ որպես մարդ և թե՛ որպես մասնագետ, իսկ տնօրեն տիկին Բարսեղյանը ոսկե անձնավորություն է, առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերում արցախցիներին»,-ասաց Դիանան։

Ծնողի խոսքով՝ մի քանի օր առաջ էլ ոտքով հարվածել է իր քրոջ տղային, որը վերջերս էր վիրահատվել։

«Որտե՞ղ եք տեսել, որ ուսուցիչը քացով հարվածի աշակերտին»,- զարմանում է մեր զրուցակիցը, ապա ավելացնում, որ քրոջ որդու ոտքի ծնկի հատվածն ուռած հասել է տուն։

«Իհարկե՛ չենք լռել, հարցրել ենք՝ ինչո՞ւ եք հարվածել, ինչո՞ւ եք վիրավորում արցախցի երեխաներին, ախր առանց այն էլ դժոխքից են փրկվել, այդքան սթրես են տարել, ասում է՝ «ազդեցության տակ եմ եղել, կոկաին եմ օգտագործել…» հասկանո՞ւմ եք, կոկաինի ազդեցության տակ դպրոց մտնելը ո՞րն ա։ Անգամ եթե սա կատակ է, բա այդպիսի կատակ անո՞ւմ են: Համապատասխան տեսանյութեր էլ կան, որտեղ պարզ լսվում է իր ասածը։ Հոգեպես անհավասարակշիռ ոչ մի անձ, անկախ նրա մասնագիտական որակավորումից, չպետք է դասարան մտնի, եթե նա տարբերություն է դնելու մասիսցի, արցախցի և կամ գյումրեցի ու երևանցի աշակերտների միջև»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Նա նաև տեղեկացրեց, որ հաշվի առնելով երեխաների՝ Արև Վրացյանի պատճառով ու դպրոցի հանդեպ վախն ու վերաբերմունքը, խնդիրը հասցրել են իրավապահ մարմիններին և սպասում են զարգացումների:

MediaHub-ը ներկայացնում է նաև տեսանյութը, որում ուսուցիչը խոսում է «կոկաինի» ազդեցության տակ լինելու մասին:

դիտվել է 1609 անգամ
Լրահոս
Որտեղ, որ կանգնած ենք անցնելու է Ադրբեջանին․ կիրանցեցի (video) Ռուսաստանի համար ակնհայտ է՝ Փաշինյանն իրենց թշնամին է․ Արտաշես Գեղամյան (video) Փաշինյանի արածը եթե կյանքի կոչվի, այդ դեպքում պատերազմի սպառնալիք կլինի. Գեղամ Մանուկյան (video) Նիկոլի «ինքնիշխանության» բանաձևը 5-րդ շարասյան «ֆոտոռոբոտը». հանքերի, թուրքերի «վկաներն» ու ռուսների «հակավկաները» Երեւի Փաշինյանն արդեն պայմանավորվել է, որ պատերազմ լինի. Բագրատ Սրբազան (video) Հայկական բժշկական ասոցիացիա միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Բագրատ Սրբազանի հետ եմ․ հա՛ Ալեն, հենց քո ու շեֆիդ ավերած Հայաստանը ոստքի ենք հանելու․Նարե Սոսե (video) Իրենց զենքն այդ քարոզչամեքենան է, որ փող տան՝ սրան նրան՝ հերյուրանքներ տարածեն. Մանուկյան Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը «Իմ խնդրանքն է՝ կողմնորոշվե՛ք, ես որտե՞ղի գործակալ եմ, ասե՛ք, կարող է մեզ համար էլ մի նորություն լինի». Սուրեն Պետրոսյան Սա մեր գոյաբանական պայքարի մաս է․ Արման Թաթոյանը միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժմանը Այո՛, ՔՊ-ից եղել են բանագնացներ․ Բագրատ Սրբազանը մանրամասներ է հայտնում (video) ՔՊ-ականնե՛ր, քանի ձեր ձեռքերը արյան մեջ չեն շաղախվել, գործի՛ անցեք․ Նաիրա Զոհրաբյան (video) Առանձին շրջաններում սպասվում են ինտենսիվ տեղումներ Ինչու՞ են Աննա Հակոբյանն ու Աննա Վարդապետյանը սևեռվել մանկատների վրա․ սպանվածի մոր ահազանգը (video) Սահմանազատման գործընթացը մոտենում է Իջեւան խոշորացված համայնքին. Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանին Զոհված հերոս Մխիթար Գալեյանի ընտանիքը կանգնած է Սրբազանի կողքին Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ․ Թովմաս Առաքել Կիրանցում ո՞ր հատվածներում են սյուներ տեղադրվում․ մանրամասներ (video) Արտահերթ ընտրությունների գնալու մի պայման կա․ Արթուր Խաչատրյան (video) Սրբե՛ք դրանց․ այ էդ «կուռքերի» պատճառով ենք հայտնվել փողոցում․ Բագրատ Սրբազան (video) «Նիկոլ էս չալիկը գլխիդ եմ տալու»․ շարժման մասնակից (video) Ադրբեջանը պատրաստվում է ապաստան տրամադրել Փաշինյանին․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am