Արտահերթ ընտրությունների գնալու մի պայման կա․ Արթուր Խաչատրյան (video)
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն ուղղված ընդդիմությանը՝ «վայր դրեք մանդատները, եթե ուզում եք գնանք արտահերթ ընտրությունների» քննարկելի է, բայց պայմանը պայման պետք է լինի․ ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Շատ լավ, բայց պայմանը պայման պետք է լինի, Նիկոլ Փաշինյանը չպետք է մնա որպես վարչապետի պաշտոնակատար և օգտագործի բոլոր վարչական ռեսուրսները՝ ընտրություններում ձայներ ապահովելու համար»,-ասաց նա։