Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ ավտոտնակում մեքենա է այրվել

Սեպտեմբերի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արամուս գյուղի տներից մեկին կից ավտոտնակում ավտոմեքենա է այրվում։

 Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գևորգ Հովհաննիսյանը և Վարդան Կիրակոսյանը։

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են Կոտայքի մարզի բնակիչ 71-ամյա Վարուժան Հ․-ին պատկանող «Ford» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են հանգամանքները։

դիտվել է 171 անգամ
Լրահոս
Ալե՛ն, դու Հաջիևի «տասովշիկն ես»․ ի՞նչ եղավ երեկ զանգից հետո․․․ Աշոտ Անդրեասյան (video) Փաշինյանի ու Ավինյանի «ցնցող նորությունը» հայ ժողովրդին․․․ (video) Ինչ են ասել Իշխան Սաղաթելյանին՝ Փարիզում և Բրյուսելում (video) Ինչպես Աստված է անսահման, այդպես էլ Աստվածաշնչով փոխանցվողն է անսահման․ Միքայել Սրբազան «Սրիկա՛, հլը էս երևույթին նայե՛ք․․․ թույլ տեղիդ ենք խփել, հիստերիկանու՞մ ես»․ Աշոտ Անդրեասյան (video) Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվն ավելացել է «Ալե՛ն, սպասիր․ սրտանց ցանկանում եմ՝ քո ու ՔՊ-ականների տուն մոլորված ադրբեջանցիներ մտնեն»․ Մովսիսյան (video) Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Ճաղարյանի հաղթանակը Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում» Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության Փաշինյանն ասում է՝ վաաա՜՜՜՜յ, տեսե՛ք՝ ներդրում ենք արել, բայց․․․ Գեղամ Մանուկյանը՝ Հրազդանում (video) Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ․ «Հրապարակ» Վիճաբանություն՝ Դավիթաշենում հայտնի ռեստորանում․ ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր». Սամվել Կարապետյանի ուղերձը Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը․ «Հրապարակ» Hayasa Metals–ի նախագահը՝ Հայաստանում ներդրումների մասին (video) Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը Պլանավորված պարտություն․ օր 20 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Պատասխանատու հանքարդյունաբերողը չպետք է սահմանափակվի իրենից ակնկալիքներով․ ԶՊՄԿ փոխտնօրեն (video) Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը 1 տրլն-ի շրջանառությամբ՝ «Ամերիաբանկը» խոշորագույն ֆինանսական վարկատու կառույց է (video) Խաբելու նոր սցենարներ են մտածում․ «Հրապարակ» Ինչն է երկրաբանական ներուժը վերածում ֆինանսավորման ենթակա հանքարդյունաբերական նախագծի․ղազախական փորձ (video) Մենք երեկ փաստորեն լայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի կարևոր իրադարձությանը»․ Սուրենյանց Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am