Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը սեպտեմբերի 9-ին գրել էր, որ ՀՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նոր աշխատանքի է անցել։ Միջազգային զարգացման խորհրդատվական ընկերություն Policy and Management Consulting Group-ը (PMCG) սեպտեմբերի 9-ին իր պաշտոնական էջում հայտնել էր, որ Գրիգորյանը միացել է ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական (Senior Advisor)։

Այս անգամ ներկայացնում ենք, թե ինչ ընկերություն է PMCG-ն և ինչ գործունեություն է իրականացնում։

PMCG-ն իրեն ներկայացնում է որպես միջազգային զարգացման խորհրդատվական ընկերություն, որը գործունեություն է իրականացնում անցումային և զարգացող երկրներում։ Ընկերությունը փոխկապակցված կառույցների ցանց ունի ԱՄՆ-ում, Վրաստանում, Ուկրաինայում, Հայաստանում, Ուզբեկստանում, Լեհաստանում և Իռլանդիայում։ Ընկերության հայկական գրասենյակը գտնվում է Երևանում։

Ընկերությունը աշխատում է պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։

PMCG-ի հիմնական ուղղություններից են քաղաքականության մշակման խորհրդատվությունը, ինստիտուցիոնալ և կազմակերպական զարգացումը, գործառնական արդյունավետության բարձրացումը, մոնիթորինգն ու գնահատումը, ինժեներական խորհրդատվությունը, բիզնեսի զարգացման խորհրդատվությունը, հետազոտությունները և կարողությունների զարգացումը։

PMCG-ի հրապարակած տվյալների համաձայն՝ ընկերությունն իրականացրել է ավելի քան 500 ծրագիր 40 երկրներում և ունի ավելի քան 6500 խորհրդատուների ցանց։ Ընկերության գործունեության աշխարհագրությունն ընդգրկում է Եվրոպան և Կենտրոնական Ասիան, Մերձավոր Արևելքն ու Հյուսիսային Աֆրիկան, Սահարայից հարավ ընկած Աֆրիկան, Լատինական Ամերիկան, ինչպես նաև Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը։

PMCG-ն իր գործունեության առանցքային ոլորտների շարքում առանձնացնում է հանրային ֆինանսների կառավարումը, շրջակա միջավայրն ու կլիմայի փոփոխությունը, կրթությունն ու հմտությունների զարգացումը, տնտեսական աճը, կառավարման, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտները, ինչպես նաև երիտասարդության, գենդերի և միգրացիայի ուղղությունները։

Ընկերության աշխատանքների շրջանակում իրականացվում են նաև տնտեսական քաղաքականության, առևտրի, բիզնես միջավայրի բարեփոխումների, փոքր և միջին բիզնեսի զարգացման, կանաչ աճի, վիճակագրության և պետական-մասնավոր գործընկերության վերաբերյալ ծրագրեր։

Ինչ վերաբերում է Արմեն Գրիգորյանին, PMCG-ն հայտնել է, որ նա արդեն ներգրավված է TRIPP-ի իրագործելիության գնահատման աշխատանքներում։ Ընկերության ներկայացմամբ՝ այդ նախաձեռնությունն ուղղված է Հայաստանի տարածքով հաղորդակցությունների ամրապնդմանը և տարածաշրջանային համագործակցության, խաղաղության ու տնտեսական զարգացման հնարավորությունների ընդլայնմանը։

Հիշեցնենք՝ Արմեն Գրիգորյանը 2018-2026 թվականներին զբաղեցրել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ 2021 թվականին նա նաև եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար։ 2026 թվականի օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գրիգորյանն ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, իսկ պաշտոնը ստանձնել է Ալեն Սիմոնյանը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 496 անգամ
Լրահոս
Արա՛, դուք ո՞վ եք․․․ ինչին կպնում եք՝ չորանումա, մահանումա․․․ ի՞նչ եք արել երեկ «Մուլտի Ուելնեսում» (video) Ալիևը խանգարված նորից խոսել է Հայաստանի նախագահների մասին․ չի մոռանում՝ Մոսկվայում ինչ են արել․․․ (video) Էնդրյու Թեյքը՝ Հայաստանի հանքարդյունաբերության ապագայի մասին (video) Ալե՛ն, դու Հաջիևի «տասովշիկն ես»․ ի՞նչ եղավ երեկ զանգից հետո․․․ Աշոտ Անդրեասյան (video) Փաշինյանի ու Ավինյանի «ցնցող նորությունը» հայ ժողովրդին․․․ (video) Ինչ են ասել Իշխան Սաղաթելյանին՝ Փարիզում և Բրյուսելում (video) Ինչպես Աստված է անսահման, այդպես էլ Աստվածաշնչով փոխանցվողն է անսահման․ Միքայել Սրբազան «Սրիկա՛, հլը էս երևույթին նայե՛ք․․․ թույլ տեղիդ ենք խփել, հիստերիկանու՞մ ես»․ Աշոտ Անդրեասյան (video) Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվն ավելացել է «Ալե՛ն, սպասիր․ սրտանց ցանկանում եմ՝ քո ու ՔՊ-ականների տուն մոլորված ադրբեջանցիներ մտնեն»․ Մովսիսյան (video) Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Ճաղարյանի հաղթանակը Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում» Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության Փաշինյանն ասում է՝ վաաա՜՜՜՜յ, տեսե՛ք՝ ներդրում ենք արել, բայց․․․ Գեղամ Մանուկյանը՝ Հրազդանում (video) Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ․ «Հրապարակ» Վիճաբանություն՝ Դավիթաշենում հայտնի ռեստորանում․ ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր». Սամվել Կարապետյանի ուղերձը Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը․ «Հրապարակ» Hayasa Metals–ի նախագահը՝ Հայաստանում ներդրումների մասին (video) Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը Պլանավորված պարտություն․ օր 20 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Պատասխանատու հանքարդյունաբերողը չպետք է սահմանափակվի իրենից ակնկալիքներով․ ԶՊՄԿ փոխտնօրեն (video) Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը 1 տրլն-ի շրջանառությամբ՝ «Ամերիաբանկը» խոշորագույն ֆինանսական վարկատու կառույց է (video) Խաբելու նոր սցենարներ են մտածում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am