Արցախի իշխանությունները սկսել են քաղաքական կոնսուլտացիաներ. Նժդեհ Իսկանդարյան

Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել է նոր քաղաքական իրողություն։ Այդ իրողությունը պետք է իր արտացոլումն ունենա նաև Արցախի հարցի և Արցախի իշխանությունների գործունեության վերաբերյալ քաղաքական մոտեցումներում։

Այս համատեքստում Արցախի իշխանությունները սկսել են քաղաքական կոնսուլտացիաներ ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ։

Կոնսուլտացիաների նպատակն է հստակեցնել՝ Հայաստանի քաղաքական ուժերը ինչպես են պատկերացնում Արցախի իշխանությունների հետագա գործունեությունն ու համագործակցությունը, ինչ դիրքորոշում ունեն Արցախի պետական ինստիտուտների պահպանման և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցերում, և ինչ պատրաստակամություն ունեն այս ուղղություններով գործնական քայլերի։

Այսօր արդեն ակնհայտ է, որ Արցախի իշխանությունների գործունեության դադարեցման կամ շարունակության հարցը չի կարող մնալ ենթադրությունների, առանձին հայտարարությունների կամ քաղաքական լռության մակարդակում։

2026 թվականի ընտրություններից հետո ձևավորված իրողությունը պահանջում է հստակ քաղաքական դիրքորոշումներ։

Եթե որևէ քաղաքական ուժ կարծում է, որ Արցախի իշխանությունների գործունեությունը պետք է դադարեցվի, ապա այդ դիրքորոշումը ևս պետք է հստակ և հրապարակային ձևակերպվի՝ քաղաքական պատասխանատվությամբ։

Եթե, հակառակը, քաղաքական ուժերը կարևորում են Արցախի պետական և քաղաքական ինստիտուտների շարունակականությունը, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը և Արցախի հարցի պահպանումը Հայաստանի քաղաքական օրակարգում, ապա անհրաժեշտ է հասկանալ՝ ինչպիսի համագործակցության են նրանք պատրաստ և ինչ կոնկրետ քայլեր են պատրաստ իրականացնել։

Արցախի իշխանությունները պատրաստ են այդ բաց և քաղաքական երկխոսությանը։ Մենք չենք նախաձեռնում այս գործընթացը որևէ քաղաքական ուժի դիրքորոշումը կանխորոշելու համար։

Ընդհակառակը՝ ցանկանում ենք լսել բոլոր կողմերին և ստեղծված նոր պայմաններում ձևավորել հստակ, հասկանալի և պատասխանատու համագործակցության շրջանակ։

Քաղաքական կոնսուլտացիաների ընթացքում հենց այս հարցերի շուրջ էլ ակնկալում ենք հստակ պատասխաններ»։

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ» Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ» Որ դաշտում է խաղալու Պալաչը․ «Հրապարակ» ՔՊ-ի թեկնածուն Մեղրիում և հնարավոր ստվերային ղեկավարում. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ» ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ» Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար․ «Հրապարակ» Սպասվում են պաշտոնանկություններ․ «Հրապարակ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ» 35 մլն դրամ եկամուտ, կանխիկ միջոցներ. ինչ ունեցվածք ունի ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը. «Ժողովուրդ» Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել. «Ժողովուրդ» Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am