Թրամփը «դաս» է քաղել նախորդ տարի Սպիտակ տան աղմկոտ դրվագից․ Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրել է․

«Տեղի է ունեցել Պուտին–Թրամփ հեռախոսազրույց, ինչպես ազդարարվել էր նախօրեին։ Հեռախոսազրույցը փաստորեն հաջորդում է Ուիտկոֆֆի եւ Քուշների Մոսկվա ու Կիև կատարած այցին։ Այստեղ իհարկե առհասարակ Կիևի դերն այնքանով է, որքանով կարևոր է Զելենսկուն պահել պրոցեսի մեջ՝ նաև նրա հանդեպ Եվրոպայի անմիջական գերակայություն թույլ չտալու համար։ Այդ իմաստով, Թրամփը «դաս» է քաղել նախորդ տարի Սպիտակ տան աղմկոտ դրվագից, երբ բավականին ամոթալի վերաբերմունքի արժանացած Զելենսկին պարզապես նետվեց եվրոպական առաջնորդների գիրկը։ Հիմա նրան «ներգրավված» են պահում ամերիկա–ռուսական երկխոսությանը՝ ամբողջապես եվրոպացիների ձեռքին չթողնելու համար։

Ինչ վերաբերում է անմիջական խոսակցությանը, որ ունենում են Մոսկվան ու Վաշինգտոնը, ապա դատելով Պուտինի օգնականի տարածած տեղեկատվությունից, կա ըստ էության որոշակի համակարգում։ Դրա մասին է վկայում այն, թե՝ Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են կապի մեջ մնալ, ըստ անհրաժեշտության հաղորդակցվելու համար։

Ընդհանուր առմամբ, նրանց խոսակցությունների մասին տարածվող տեղեկությունները թերևս վաղուց ստացել են որոշակի ստանդարտ, որին հղումներ անելը որպես ճշգրիտ եզրահանգման տարբերակ, թերևս մի փոքր կասկածելի է։ Ավելի շատ կա տպավորություն, որ այդ իրազեկման ստանդարտը բուն խոսակցության շղարշ է, քան մատուցում։

Մեծ հաշվով, կարծում եմ ներկայումս կարևոր հանգամանքը այն է, թե արդյո՞ք ինչ են քննարկում Մոսկվան ու Վաշինգտոնը ԱՄՆ միջանկյալ ընտրությանը Թրամփի դիրքերի առնչությամբ և արդյո՞ք դիտարկվում է դրանք պահելու որևէ օժանդակություն։ Անկասկած է թերևս, որ հնարավոր այդպիսի դիտարկման դեպքում տարբերակներից դուրս է Ուկրաինայում հրադադարը»։

դիտվել է 298 անգամ
Լրահոս
Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ» Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ» Որ դաշտում է խաղալու Պալաչը․ «Հրապարակ» ՔՊ-ի թեկնածուն Մեղրիում և հնարավոր ստվերային ղեկավարում. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ» ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ» Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար․ «Հրապարակ» Սպասվում են պաշտոնանկություններ․ «Հրապարակ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ» 35 մլն դրամ եկամուտ, կանխիկ միջոցներ. ինչ ունեցվածք ունի ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը. «Ժողովուրդ» Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել. «Ժողովուրդ» Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am