Սեպտեմբերի 3-ին վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները Էջմիածին քաղաքի թիվ 9 հիմնական դպրոցում «Զգուշացեք, երեխաներն են» միջոցառման շրջանակներում ծառայություն իրականացնելու ժամանակ հարակից տարածքից լսել են վիճաբանության ձայներ և, մոտենալով նշված վայրին, պարզել են, որ նշված դպրոցի աշակերտներ, Արմավիրի մարզի բնակիչներ 13-ամյա Է․ Մ․-ն և 12-ամյա Ա․ Ղ․-ն վիճաբանում են միմյանց հետ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նրանց ներկայացրել են ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 14։20-ի սահմաններում, Է․ Մ․-ն և Ա․ Ղ․-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ և փոխադարձ հարվածներ հասցրել, ինչի հետևանքով Ա․ Ղ․-ն ստացել է մարմնական վնասվածք՝ քթի շրջանում, իսկ Է․ Մ․-ն՝ մարմնական վնասվածքներ՝ քերծվածքի տեսքով։
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը