Ես չեմ տեսել որևէ իրավական հիմք հանդիսացող փաստաթուղթ, որը կվկայի, որ Տիգրանաշենը անկլավ է կամ պատկանում է Ադրբեջանին․ քարտեզագիր

Հայաստանի ազգային ատլասում Հայաստանի Հանրապետության մակերեսը նշված է 29 743 քառակուսի կիլոմետր։ Այնտեղ նաև նշված է, որ գոյություն ունեն երկու հայկական հանրապետություններ՝ Հայաստանի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կամ Արցախի Հանրապետություն, իսկ Հայաստանի Հանրապետության զուտ մակերեսը նշված է 29 743 քառակուսի կիլոմետր։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քարտեզագիր Շահեն Շահինյանը։

«Իհարկե, Հայաստանի ազգային ատլասը տեղեկատվական նյութ է, որը ստեղծված է Հայաստանի Հանրապետության ներքին օգտագործման համար, բայց, այնուամենայնիվ, մենք այդտեղ ունենք ֆիքսված նման թիվ։ Հրապարակվել է 2012 թվականին»։

Հարցին, թե արդյոք 29 743 քառակուսի կիլոմետրի մեջ ներառվա՞ծ է Տիգրանաշենը և Տավուշի այն տարածքները, որոնք անվանում են անկլավներ, Շահինյանն ընդգծեց, որ, համաձայն Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման օրենքի, Տիգրանաշենը հանդիսանում է ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի բնակավայր։

«Ինչ վերաբերում է անկլավներին, մինչ օրս անկլավների իրավական հիմք հրապարակված չէ։ Մեր հետազոտությունների համաձայն՝ ոչ Արարատի մարզի, ոչ Տավուշի մարզի տարածքներում բանավոր կերպով խոսվող, այսպես կոչված, անկլավների իրավական հիմքը հրապարակված չէ։ Մեզ, գոնե, դա հասկանալի չէ։

Սահմանազատման հանձնաժողովի ուղիղ գործառույթն է պարզել, թե այս պահին սահմանազատման գործընթացում ինչ իրավական հիմքեր են դրված։ Գոնե այս պահին իրավական որևէ հիմք հրապարակված չէ, և այն, ինչ բանավոր կերպով խոսվում է, որ, օրինակ, իրավական հիմքը կողմերի ստորագրած կանոնակարգն է, դա սահմանազատման իրավական հիմք չէ։

Սահմանազատման իրավական հիմք կարող են հանդիսանալ այն փաստաթղթերը, որոնք հստակ ցույց են տալիս, թե ինչպես պարզել, թե տվյալ տարածքը ում է պատկանում, այսինքն՝ ապացուցողական բազա են հանդիսանում տարածքի պատկանելիության վերաբերյալ։ Այդ իրավական հիմքերին պետք է տիրապետի սահմանազատման հանձնաժողովը։

Ես այդ նյութերին ծանոթ չեմ, որովհետև դրանց մեծամասնությունն ունի գաղտնիության աստիճան»։

Նա ընդգծեց, որ իրականում տեսել է տարբեր քարտեզներ, որտեղ Տիգրանաշենը նշված է որպես անկլավ, ինչպես նաև տեսել է քարտեզ, որտեղ Տիգրանաշենը անկլավ չէ։

«Բայց իրավական հիմք հանդիսացող փաստաթուղթ, որը կփաստեր, որ Տիգրանաշենը պետք է լինի Ադրբեջանի կազմում՝ որպես անկլավ, ես չեմ տեսել, չեմ հանդիպել։

Ընդ որում՝ իրավական հիմք են հանդիսանում ոչ միայն քարտեզները, այլև դրանց կից տեքստային նյութերը, որոնք վավերացված են տվյալ ժամանակվա պատկան մարմինների կողմից։ Նմանատիպ փաստաթուղթ արխիվում հետազոտությունների ժամանակ մենք չենք հայտնաբերել»։

դիտվել է 325 անգամ
Լրահոս
Փաշինյանն ասում է՝ վաաա՜՜՜՜յ, տեսե՛ք՝ ներդրում ենք արել, բայց․․․ Գեղամ Մանուկյանը՝ Հրազդանում (video) Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ․ «Հրապարակ» Վիճաբանություն՝ Դավիթաշենում հայտնի ռեստորանում․ ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր». Սամվել Կարապետյանի ուղերձը Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը․ «Հրապարակ» Hayasa Metals–ի նախագահը՝ Հայաստանում ներդրումների մասին (video) Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը Պլանավորված պարտություն․ օր 20 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Պատասխանատու հանքարդյունաբերողը չպետք է սահմանափակվի իրենից ակնկալիքներով․ ԶՊՄԿ փոխտնօրեն (video) Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը 1 տրլն-ի շրջանառությամբ՝ «Ամերիաբանկը» խոշորագույն ֆինանսական վարկատու կառույց է (video) Խաբելու նոր սցենարներ են մտածում․ «Հրապարակ» Ինչն է երկրաբանական ներուժը վերածում ֆինանսավորման ենթակա հանքարդյունաբերական նախագծի․ղազախական փորձ (video) Մենք երեկ փաստորեն լայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի կարևոր իրադարձությանը»․ Սուրենյանց Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ» AI-ով ստեղծված «Մինասը» պատմում է, թե ինչպես անցավ «Mining Armenia forum»-ի առաջին օրը (video) Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Ովքե՞ր Աննա Վարդապետյանին զանգողները. Վերջին օրերին շատ ուշագրավ երեք բանի մասին (video) Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին Ուղիղ մեկ տարի է՝ Մկրտիչ Սրբազանը զրկված է իր հոգևոր զավակների կողքին լինելու հնարավորությունից «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության վերլուծությունն ու հնարավոր նպատակները Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ» Մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու ազատ խոսքը կապ չունեն ՀՀ-ում բռնապետական իշխանության հետ Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բախվել են «Renault»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am