ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Կառավարության վերջին նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հախուռն եւ անբռնազբոս արձագանքեց ուժային կառույցների աշխատակիցների մասին հարցին՝ սպառնալով, որ գտնելու է նախկիններին «ուտեչկա» տվողներին եւ ազատելու է աշխատանքից։ Ասաց, որ նախկիններն իրավապահ համակարգում իրենց յուրայիններն ունեն, նաեւ՝ դատավորների մեջ:

Ըստ Փաշինյանի՝ ընդդիմությունն աղբյուրներ ունի ԱԱԾ-ում, որտեղից «սլիվ» են արել, որ գալու են Լեւոն Քոչարյանի տուն, եւ դա է պատճառը, որ երեխաները պաստառի վրա գրել էին՝ «Բարի գալուստ ԱԱԾ եւ Քննչական կոմիտե», եւ սպասում էին իրավապահներին, այսինքն` Քոչարյանները նախապես տեղյակ են եղել ԱԱԾ-ի ժամանման մասին: Հիշեցնենք, որ այդ օրը ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ տեսանյութ էր հրապարակել, գրելով. «Երբ գիտես, որ վաղ թե ուշ գալու են. նախագահ Քոչարյանի թոռներն այսպես են առավոտյան դիմավորել ԱԱԾ-ի Ալֆային եւ քննիչներին»։

 Այդ տեսանյութը եւ այն, որ երեխաները տանն են եղել ու այդ ամբողջ խայտառակ տեսարանին ներկա են եղել, ակնհայտորեն դուր չէր եկել Փաշինյանին, եւ նա ճեպազրույցում ոչ միայն դատապարտում էր երեխաների ծնողներին, որ զավակներին չեն տարել տատի-պապի, հարեւան-բարեկամի տուն, այլեւ զայրացած էր, որ իր հանձնարարականը` ներխուժել եւ խուզարկել պատգամավորի տունը, անակնկալ չի եղել: Եվ վրդովված տեքստեր էր ասում` ուղղված իրավապահներին, թե պետք է գտնեք ինֆորմացիայի արտահոսք կատարած ծառայողներին, որոնց ինքը «չի նախանձում», հակառակ պարագայում «զանգվածային ազատումներ են լինելու»՝ սպառնաց նա:

«Ո՞վ է գիշերվա կեսին զանգում, Ռոբերտ Քոչարյանին ասում, որ` գիտե՞ս ինչ, գալու են ձեր տուն խուզարկության: Գտնելու ենք էդ ուտեչկա տվողներին, եւ ես չեմ նախանձում, թե նրանց հետ ինչ է տեղի ունենալու: Եթե էդ անուններն ու ապացույցները չեղան, ես ուղիղ ասում եմ՝ իրավապահ համակարգի՝ իմ որոշումների տիրույթում գտնվող հատվածում զանգվածային ազատումներ են լինելու: Այ, որ չասեք, զանգվածային, մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ: Սպառնում եմ, ահավոր, սաստիկ ձեւի սպառնում եմ»,- օրենքը տրորելով հայտարարում էր երկրի ղեկավարը։

Իրավապահ կառույցներից եւ ԱԱԾ մեր աղբյուրներից փորձեցինք պարզել, թե ինչպես են ընկալել այս «հաթաթաները»: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանի զայրույթն ու ցայտնոտը ոչ թե Քոչարյանի վերաբերյալ «ուտեչկայով» են պայմանավորված, այլ այն փաստով, որ ԱԱԾ-ում խռովության ալիք է բարձրացել Փաշինյանի՝ նախկինների եւ նրանց ընտանիքների նկատմամբ իրավական «բեսպրեդելի» պատճառով։ Շատ աշխատակիցներ սկսել են արտահայտվել, որ չի կարելի կարմիր գծեր անցնել, սա արդեն «չերեզչուր է», ի վերջո, Փաշինյանի ընտանիքը հավերժ չէ, իսկ իրենք ուզում են մնալ եւ ապրել այս երկրում` Փաշինյանից հետո էլ: Բայց հիմա այնպիսի հրահանգներ են ստանում ու կատարում, որ հետո անգամ սեփական ընտանիքն ու հարազատները չեն ների իրենց, եւ այս պարագայում անգամ դիմակներ կրելն ու հրահանգի տակ թաքնվելը չեն փրկելու։ Խոսում են, որ Նիկոլ Փաշինյանը «մահապարտ» է` բոլոր հնարավոր օրենքները խախտած, բայց մենք ինչու պետք է իրեն հանցակից դառնանք, ո՞րն է մեր շահը: Այս շշուկները, ըստ մեր աղբյուրի, հասել են Փաշինյանին, եւ պատահական չէ, որ նա սպառնում է զանգվածային ազատումներով, այսինքն՝ հասկացնում է, որ աշխատանքից կազատվեն բոլոր ըմբոստները, որոնք կփորձեն հակադրվել իր հրամաններին։

դիտվել է 362 անգամ
Լրահոս
Խաչի քո, Քրիստոս, երկիր պագանեմք Այս կառավարությունը կրկնում է 1918-1920 թվականների կառավարության սխալները. քաղաքագետ Փեզեշքիանը ԱՄՆ-ին. Պատերազմեք Իրանի զինված ուժերի, ոչ թե խաղաղ բնակչության դեմ «Խաչի խորհուրդը ամենամեծ սիրո՝ զոհաբերական սիրո խորհուրդն ունի» Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Արտանիշում օդապարիկով թռչելու ժամանակ Չեխիայի քաղաքացին վայր է ընկել․ բժիշկները փրկել են նրա կյանքը Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ վարորդը մահացել է Խաչվերաց․ Սուրբ Խաչի վերադարձի պատմությունն ու տոնի խորհուրդը Մբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացին 36 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Փաշինյանի սրտի բլոգեր Georg X-ի մեքենան կրկին տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք․ 168.am Չինաստանն ու Հնդկաստանը մրցակիցներ չեն, գործընկերներ են․ Սի Ծինփին Anthropic ընկերության ղեկավարը կոչ է արել դանդաղեցնել ԱԲ ավելի հզոր մոդելների մշակման տեմպերը Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային Լիբանանին Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ Իջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվի Այս մարզում ևս օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը «Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը Վեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը BRICS-ի ընթացքում զրուցելու հնարավորություն կունենան. Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am