Ձերբակալությունների շղթան գերլարել է իրավապահ համակարգը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի օգոստոսի 25-ից իրավապահ և դատական համակարգում գերլարված աշխատանքային իրավիճակ է ստեղծվել։ Աղմկահարույց ձերբակալություններն ու դրանց հաջորդած խուզարկությունները, հարցաքննություններն ու կալանքի միջնորդությունների քննությունները համակարգը բառացիորեն արտակարգ ռեժիմի են բերել։

Ամեն ինչ սկսվեց օգոստոսի 25-ին, երբ ձերբակալվեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։ Դրան հաջորդած երկու օրերին իրավապահ և դատական համակարգի մի շարք աշխատակիցներ, մեր տեղեկություններով, փաստացի գիշերել են աշխատավայրերում։ Օգոստոսի 27-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանքը։

Սակայն համակարգը դեռ չէր հասցրել դուրս գալ այս գործով ստեղծված գերլարված ռեժիմից, երբ սկսվեց մեկ այլ աղմկահարույց գործընթաց։ Երեկ Քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացրել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և նրա ընտանիքին պատկանող ընկերություններում։ Խաչատրյանը ձերբակալվել է, իսկ առողջական վիճակի պատճառով դատարան է տեղափոխվել շտապօգնության մեքենայով։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին օրերի ձերբակալությունների և մեկը մյուսին հաջորդող քննչական ու դատավարական գործողությունների շարքը լուրջ ծանրաբեռնվածություն է ստեղծել համակարգում։ Քննիչները, դատախազներն ու դատական համակարգի աշխատակիցները, մեղմ ասած, չեն հասցնում ո՛չ տուն գնալ, ո՛չ հանգստանալ։

«Ժողովուրդ»-ի աղբյուրները իրավիճակը բնորոշում են մեկ բառով՝ խառնաշփոթ։ Մի աղմկահարույց գործով գործողությունները դեռ չավարտված՝ համակարգը ստիպված է ամբողջ ռեսուրսով ներգրավվել հաջորդում։

Այսպիսով՝ օգոստոսի 25-ից մեկնարկած աղմկահարույց ձերբակալությունների շղթան ոչ միայն քաղաքական ու հանրային մեծ արձագանք է առաջացրել, այլև իրավապահ և դատական համակարգը դրել է գերլարված աշխատանքային ռեժիմի մեջ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 338 անգամ
Լրահոս
Հրդեհ Երևան քաղաքի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը Դիլիջանում 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից ցատկել է և ծանր վնասվածքներ ստացել Արման Աբովյան․ «Սեպտեմբերի 19-ին «Գաթայի տոն» կազմակերպելը թքել է զոհերի գերեզմանների վրա» Այդ դեպքում երբեք տիտղոսային մենամարտ չեմ ունենա․ Արման Ծառուկյան Ավտովթար՝ Երևանում․ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կա զոհ և վիրավոր Խաչի հաղթության և բարձրացման տոնը․ Խաչվերացը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Խաչի քո, Քրիստոս, երկիր պագանեմք Այս կառավարությունը կրկնում է 1918-1920 թվականների կառավարության սխալները. քաղաքագետ Փեզեշքիանը ԱՄՆ-ին. Պատերազմեք Իրանի զինված ուժերի, ոչ թե խաղաղ բնակչության դեմ «Խաչի խորհուրդը ամենամեծ սիրո՝ զոհաբերական սիրո խորհուրդն ունի» Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Արտանիշում օդապարիկով թռչելու ժամանակ Չեխիայի քաղաքացին վայր է ընկել․ բժիշկները փրկել են նրա կյանքը Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ վարորդը մահացել է Խաչվերաց․ Սուրբ Խաչի վերադարձի պատմությունն ու տոնի խորհուրդը Մբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացին 36 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Փաշինյանի սրտի բլոգեր Georg X-ի մեքենան կրկին տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք․ 168.am Չինաստանն ու Հնդկաստանը մրցակիցներ չեն, գործընկերներ են․ Սի Ծինփին Anthropic ընկերության ղեկավարը կոչ է արել դանդաղեցնել ԱԲ ավելի հզոր մոդելների մշակման տեմպերը Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային Լիբանանին Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ Իջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am