36 տարի անց. Հայաստանի նոր՝ անորոշ փուլը․ Վահե Հովհաննիսյան

36 տարի անց. Հայաստանի նոր՝ անորոշ փուլը

 


Մի քանի օրից լրանում է Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 36-րդ տարին։ Այն ընդունեց Գերագույն Խորհուրդը, որը կազմված էր հիմնականում կրթված, ազնիվ, հայրենասեր և մեծ մասամբ անփորձ գործիչներից։ Տարբեր ոլորտներից, հասկանալի պատճառներով, քաղաքական և պետական փորձ չունեցող գործիչներն ընդունեցին մեր հռչակագիրը։ Բոլորովին այլ պայմաններում, այլ ժամանակներում և մեր ու աշխարհի մասին բոլորովին այլ պատկերացումներով։ Այն, ի դեպ, ընդունվեց մեծ կոնսենսուսով. փառք ու պատիվ այդ մարդկանց։

 


36 տարի հետո՝ այսօր, մենք խոսում ենք պետականության կորստի, տնտեսական փլուզման, տարածքային զիջումների, և ընդհանրապես մեր լինել-չլինելու մասին։ Խոսում ենք շատ հանգիստ, կենցաղային մի զրույցի պես։

Ոչ մի նմանություն՝ այսօրվա և 36 տարի առաջվա «այս օրերի» միջև։ Նման է թերևս միայն անորոշությունը։ Բայց հույսով օծված անորոշությունն էապես տարբեր է անհուսության բրենդով անորոշությունից։

Այսօր Հայաստանը կարիք ունի հետպատերազմյան վերականգնման, ազգային վերածննդի, առաջ գնալու նոր պատմական փաստաթղթի։ Այն պիտի ոչ թե փոխարինի անկախության հռչակագրին (դա աբսուրդ է), այլ հաշվի առնելով առկա իրողությունները՝ մշակի, պայմանական ասած, առաջիկա 36 տարվա մեր բովանդակությունը։ Պետական մտածողությունը, պատմական պատասխանատվությունը դա են պահանջում։ Եվ բարեկրթության մթնոլորտում հենց այս հարցերը պետք է գերիշխեն։ Ցավոք, ոչ քննարկողները ունենք, ոչ էլ՝ իրական բարեկրթությունը, որպես ներհանրային մթնոլորտ։

Խոսքը ռազմավարական հայեցակարգի մասին է, որ կսահմանի մեր պետական և ազգային նպատակները, խնդիրները, Հայաստանի և հայկական աշխարհի համակեցության կանոնները, ինքներս մեր մասին և հարևանների մասին պատկերացումները՝ տնտեսական մոդելների, դաշնակիցների մասին նոր ընկալումներով։ Հենց սա պետք է լիներ մեր պետական մտքի բանավեճի՝ բարեկրթության սահմաններում քննարկման առարկան։

Պատերազմից ու ծանր պարտությունից հետո պետությունների վերականգնումը քաոտիկ չի լինում։ Պետությունները վերականգնվում են հետպատերազմյան վերականգնման լուրջ ծրագրերով։

Իմ պատկերացրած պետական, ազգային ստրատեգիական փաստաթղթի ծնունդը ունի երկու խոշոր խոչընդոտ։

1.Ո՞վ պետք է դա ընդունի։ Այս Աժ-ն չունի այդ հանրային կշիռը։ Եվ չկա որևէ այլ՝ հեղինակություն վայելող ձևաչափ։

2.Այն պետք է ընդունվի ներքին համերաշխության մթնոլորտում։

Ի վերջո մենք պետք է ունենանք խիզախություն՝ ընդունելու, որ այս տարածաշրջանում հայկական տարածքները և հայ բնակչության թիվը վերջին 100 տարում անդադար նվազում են։

Սա է մեր մասին ամենախոսուն փաստը։ Մենք պետք է ունենանք խիզախություն և գրագիտություն՝ հասկանալու պատճառները և գտնելու այս ընթացքը կասեցնելու քայլերը։

Կանե՞նք, կունենա՞նք. ես չգիտեմ։

Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին, որն անցել ենք միասին, բոլորովս։ Այդ 36 տարվա ուրացումը մեծագույն սխալ է, սխալ է նաև դրա իդեալականացումը։

36 տարի առաջ քաղաքական և առաջադիմական միտքը հիմնականում ԱԺ-ում էր։ Այսօր՝ հիմնականում բանտում կամ տնային կալանքի մեջ։ Կամ՝ անզորությունից փակված ինքն իր մեջ, որը բանտից քիչ է տարբերվում։ Այս անառողջ ձևով մտնել Հայաստանի կյանքի հաջորդ փուլ՝ նշանակում է դատապարտվել ինքնավերացման։ Ու այս ընթացքի մեջ որևէ բարեկրթություն չկա։

Այսօր պիտի գտնվեն այն ուժերը, այն ձևաչափերը, որոնք կնախաձեռնեն այդ քննարկումը, կբացեն նոր քաղաքական մտքի ընթացքը։ Սա, մեծ հաշվով, ինքնապաշտպանական խնդիր է, և այդ հանրային խոսակցությունը միայն կարող է դառնալ Հայաստանի հետագա զարգացման ներքին, իրական երաշխավորը։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

դիտվել է 200 անգամ
Լրահոս
Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է Թրամփը չի բացառել, որ Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել մինչև Կոնգրեսի ընտրությունները Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ Իշխանությունը գալիս է այն գիտակցմանը, որ «իրենց եփած բորշը համտեսելը» թանկ է նստելու իրենց վրա Հայաստանի ամենամեծ չարիքներից մեկն այն է, որ սոսկալիորեն նվազ թիվ են կազմում բնույթով ազնվականները Տիգրանաշենցիները դեմ են իրենց բնակավայրը հանձնելուն, ուզում են շենացնեն գյուղը․ պատգամավոր (video) «Մենք Փաշինյանի զիջումային տրամաբանությունից դուրս ենք»․ ի՞նչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» (video) Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Խաչվերացի տոնական Սուրբ Պատարագ կմատուցվի Վախենում են, բայց տիգրանաշենցիները պատրաստ են մինչև վերջ պայքարել. «Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում է (video) Ի՞նչ են ասել «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները տիգրանաշենցիներին (video) Ծնողներ, շտապ փրկեք ձեր երեխաներին սրանցից (video) Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ էսկալացիայի չի գնում ընտրությունների պատճառով Արցախի իշխանությունները քաղաքական կոնսուլտացիաներ են սկսում ՀՀ քաղաքական ուժերի հետ․ Իսկանդարյան Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ կա վիրավոր Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ ավտոտնակում մեքենա է այրվել Հրդեհ՝ Երևանի Վրացական փողոցի շենքերից մեկի տանիքում․ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ Իրականում սարսափած են ռուսական պատժամիջոցներից․ «Հրապարակ» Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին»․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանը սիրաշահում է պետծառայողներին «Հրապարակ» Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում․ «Հրապարակ» Որոշել են զուսպ լինել․ «Հրապարակ» ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդականին բանտից տուն են ուղարկել․ նա կալանքը կրում է տանը. «Ժողովուրդ». «Ժողովուրդ» Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am