««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր

Սամվել դպիր Գրիգորյանը գրել է․
«ՀԱՐՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ. «Ինչո՞ւ եք նշում «Մայր Եկեղեցի», և որո՞նք են ոչ մայր Եկեղեցիները»։

Պատասխան․ Եթե դուք փնտրում եք ճշմարտությունը, ապա պատասխանում եմ․
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կոչում ենք Մայր Եկեղեցի, որովհետև՝
Եկեղեցին քրիստոնյա հայ ժողովրդի հոգևոր Մայրն է, քանի որ նրա ծոցում՝ Մկրտության ավազանից, մարդը վերստին ծնվում է ջրից և Հոգուց և դառնում Քրիստոսի Եկեղեցու անդամ։
Եկեղեցին Մայր է, որովհետև իր զավակներին ոչ միայն Մկրտությամբ հոգևորապես ծնում, այլև Սուրբ Խորհուրդներով սնուցում և սրբագործում է։ Մկրտությամբ մարդը մտնում է Եկեղեցու կյանք, Դրոշմով ընդունում Սուրբ Հոգու շնորհները, Սուրբ Հաղորդությամբ հաղորդվում Քրիստոսի կենարար Մարմնին և Արյանը։ Այս իմաստով Եկեղեցին մայրական ծառայություն է կատարում մարդու ամբողջ հոգևոր կյանքի ընթացքում։
Եկեղեցին Մայր է, որովհետև պահում և փոխանցում է առաքելական հավատքը։ Հայ Առաքելական Եկեղեցին իր զավակներին փոխանցում է ոչ թե յուրաքանչյուր սերնդի կողմից նորովի ստեղծված հավատք, այլ առաքյալներից ընդունված և Եկեղեցու Սրբազան Ավանդությամբ 2000 տարուց ավել պահպանված հավատքը։ Ինչպես մայրը զավակին փոխանցում է կյանքը, այնպես էլ Եկեղեցին սերնդեսերունդ փոխանցում է հավատքի կյանքը:
Եկեղեցին Մայր է նաև այն պատճառով, որ իր զավակներին դաստիարակում է և առաջնորդում դեպի փրկություն։ Նրա առաքելությունը միայն ազգային ինքնության պահպանումը չէ։ Նա քարոզում է Ավետարանը, ուսուցանում ճշմարիտ հավատքը, առաջնորդում ապաշխարության, աղոթքի և սրբակենցաղ կյանքի, որպեսզի մարդը հաղորդակից դառնա Քրիստոսին։
Եկեղեցու մայրական հոգածությունը չի ավարտվում մարդու երկրային կյանքի ավարտով. նա աղոթում է նաև իր ննջեցյալ զավակների համար և պահում նրանց հիշատակը իր ծիսական կյանքում։
Եկեղեցին Մայր է նաև այն պատճառով, որ չի լքում իր մոլորված զավակին։ Ինչպես մայրը չի դադարում մայր լինելուց, երբ զավակը սխալվում կամ հեռանում է իրենից, այնպես էլ Եկեղեցին մեղանչած մարդուն ապաշխարության է կոչում, հոգևոր բժշկության ճանապարհ ցույց տալիս և վերադարձող զավակին ընդունում իր գիրկը։ Եկեղեցու խրատն ու հանդիմանությունն անգամ ինքնանպատակ պատիժ չեն, այլ բխում են մայրական հոգածությունից՝ մեղավորին դարձի բերելու և դեպի փրկություն առաջնորդելու համար։
«Մայր» հասկացությունն առկա է հենց Հայ Եկեղեցու սեփական ծիսական լեզվամտածողության մեջ։ Եկեղեցին ներկայացվում է ոչ միայն որպես հավատացյալների ժողով, այլև որպես իր զավակներին հոգևորապես ծնող, սնուցող և իր մեջ ժողովող Մայր։
Եկեղեցին դարերի ընթացքում ձևավորել և պահպանել է հայ ժողովրդի քրիստոնեական ինքնությունը և վճռորոշ դեր ունեցել հայ մշակույթի, կրթության ու դպրության զարգացման և պահպանման գործում։
Հայոց պետականության կորստի երկարատև ժամանակաշրջաններում Եկեղեցին եղել է ժողովրդի հոգևոր մայր տունը՝ պահպանելով հավատքը, ազգային ինքնությունը, լեզուն, մշակույթն ու պատմական հիշողությունը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռն ու նվիրապետական կենտրոնն է։ Մեր եկեղեցական աղոթքը Սուրբ Էջմիածինն անվանում է աստվածային շնորհների «անսպառելի շտեմարան» և Հայաստանյայց Եկեղեցիների «ծնող, դաստիարակ եւ կատարելագործիչ»։

ԱՄՓՈՓՈՒՄ․
Հետևաբար՝ «Մայր Եկեղեցի» ասելիս մենք «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում։ «Մայր» կոչումը Եկեղեցու հոգևոր առաքելության բնորոշումն է. նա իր զավակներին հոգևորապես ծնում է, սնուցում, դաստիարակում, սրբագործում և առաջնորդում դեպի փրկություն։ Իսկ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին» անվանումը մատնանշում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական կենտրոնը, որը մեր իսկ աղոթական ավանդությունը կոչում է Հայաստանյայց Եկեղեցիների «ծնող, դաստիարակ եւ կատարելագործիչ»։
Վերջապես՝ յուրաքանչյուր զավակի համար մայրը մեկն է։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հայ քրիստոնյայի հոգևոր Մայրն է։
Եվ եթե մեկը գիտակցաբար լքում է իր Հոգևոր Մորը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, մերժում նրա առաքելական հավատքն ու Սրբազան Ավանդությունը և մեկ այլ «մայր» է փնտրում աղանդավորական համայնքներում, նա ոչ թե նոր մայր է գտնում, այլ օտարանում է իրեն հոգևորապես ծնած ու սնած Մայր Եկեղեցուց։ Այդ գիտակցված հրաժարումը հոգևոր ուրացում և դավաճանություն է սեփական Մայր Եկեղեցու (Հոգևոր Մոր) նկատմամբ։
Հ․Գ․ Հուսով եմ, որ նրանք, ովքեր այս ճանապարհին են, առիթ կունենան կարդալու, խորհելու և դարձի գալու։
Տա՛ Աստված»։

 

դիտվել է 161 անգամ
Լրահոս
Ազատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ Դանիելյան Նախ հայաթափեցին Արցախը, հիմա ջնջում են հայկական հետքը Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ» Վեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունը Արման Բաբաջանյանի գույքի և եկամուտների օրինականությունն ուսումնասիրվո՞ւմ է դատախազությունում Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հորդորը Թրամփի քայլերից հետո Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը Մայր Աթոռը ՀՀ իշխանություններից պահանջում է քայլեր ձեռնարկել Արցախի ժառանգության պաշտպանության համար Թրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին Լուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս Ես գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո Ռուֆի Թուրքիայի ԱԳ կայցելի Ադրբեջան. ինչ հարցեր են օրակարգում Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ Փաշինյան, Ալեն ու Հայկ Սարգսյան, էդ փողերը վերադարձվելու են․ Հայկ Նահապետյան (video) Գյումրու՞ց եք խոսում․․․ եկեք, տեսեք՝ ձեզ Երևանում ինչ ցույց կտամ․ Մեսրոպ Մանուկյանը՝ Ալեքսանյանին (video) Վիլեն Գաբրիելյանը 102-րդ ռազմաբազայի սահմանապահին անվանում է «չուչելյա»․ ձայնագրություն միացվեց (video) Վարդան Ղուկասյանի աշխատանքը 10-ից 10 եմ գնահատում․ Ռուբեն Մխիթարյանը՝ Վահագն Ալեքսանյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am