Ի՞նչ եղավ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը․ փաստերն ընդդեմ բամբասանքների

Մենք բոլորս ամեն օր այնքան շատ ապատեղեկատվություն ենք ստանում, որ գրեթե անհնար է դառնում տարբերակել իրականությունը հորինվածքից։ Լրատվական ոլորտի աշխատակիցներիս համար այս մարտահրավերն է՛լ ավելի մեծ է։ Եթե սովորական մարդիկ կարող են անհիմն լուրերը տարածել միայն իրենց անմիջական շրջապատում, ապա զանգվածային լրատվամիջոցները շատ ավելի մեծ պատասխանատվություն են կրում․ առանց փաստերի նախնական ստուգման՝ նրանք ռիսկի են դիմում կեղծ տեղեկատվություն տարածել հազարավոր կամ նույնիսկ միլիոնավոր մարդկանց շրջանում։

Փաստից բամբասանքի վերածված պատմության թարմ օրինակ է անցյալ ամիս Իսրայելի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, որ իր կառավարությունը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս լուրը կայծակի արագությամբտարածվեց միջազգային լրատվամիջոցներում: Սկսվեցին անվերջ մեկնաբանություններ ու վերլուծություններ այն մասին, թե ինչու Իսրայելը որոշեց տասնամյակների մերժումից հետո, ի վերջո, ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Իսրայելի արտգործնախարարի հայտարարությունից կարճ ժամանակ անց կառավարությունը (կաբինետը) միաձայն հավանություն տվեց Հայոց ցեղասպանության ճանաչմանը և որոշեց նախագիծն ուղարկել Քնեսեթ (խորհրդարան)՝ վերջնական հաստատման համար։

Զարմանալի չէ, որ Թուրքիայի կառավարությունը խստորեն դատապարտեց Իսրայելի կաբինետի որոշումը՝ մեղադրելով նրան Գազայում իրականացվող վայրագություններից աշխարհի ուշադրությունը շեղելու փորձի մեջ: Հեգնական է, որ նման մեղադրանք է հնչեցնում Թուրքիայի կառավարությունը, որը մեկ դարից ավելի աներևակայելի ջանքեր է գործադրում՝ թաքցնելու հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները:

Հայոց ցեղասպանության Թուրքիայի ժխտողականությանը միացավ Ադրբեջանի կառավարությունը, որն ինքը մի շարք զանգվածային սպանություններ է իրականացրել հայերի դեմ։ Ինչպես ասում են՝ «նման զնմանն գտանէ»: Ադրբեջանցի պաշտոնյաները իրենց առարկությունը հայտնեցին՝ Իսրայելի ղեկավարներին հիշեցնելով իրենց գնած միլիարդավոր դոլարների իսրայելական սպառազինության մասին, որի դիմաց Իսրայելին էին վաճառել վերջինիս ներմուծվող նավթի առյուծի բաժինը։ Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ նրա դաշնակից Թուրքիան, որը հանդիսանում է դեպի Իսրայել ադրբեջանական նավթի արտահանման տարանցիկ ուղի, չեն հիշատակում սեփական դերը Իսրայելի ռազմական մեքենան վառելիքով ապահովելու գործում:

Ադրբեջանի և Թուրքիայի առարկությունները բամբասանքների տեղիք տվեցին, թե Իսրայելի կառավարությունը հրաժարվել է Քնեսեթում Հայոց ցեղասպանության հարցի քննարկումից, թեև Իսրայելի կողմից որևէ պաշտոնական հաստատում այդպես էլ չեղավ։

Իրականությունն այն է, որ Քնեսեթի օրակարգը նստաշրջանի վերջին մի քանի օրերին ծանրաբեռնված էր մի շարք կարևորագույն հարցերով, ինչի պատճառով Հայոց ցեղասպանության քննարկման համար պարզապես ժամանակ չմնաց։ Անցյալ ուրբաթ Քնեսեթն անցավ արձակուրդի մինչև հոկտեմբեր, երբ նախատեսված է անցկացնել նոր ընտրություններ։ Արդյոք հաջորդ գումարման Քնեսեթը կանդրադառնա այս հարցին, ցույց կտա ժամանակը։

Անկախ նրանից, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը նպատակ չէր հետապնդում հաճոյանալու Հայաստանի կառավարությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի անփույթ ու անտարբեր արձագանքը, անկասկած, հիասթափեցնող էր։

Նրանք, ովքեր հետևել են վերջին տարիներին Փաշինյանի արած ամոթալի հայտարարություններին, որոնցով կասկածի տակ էր դնում Հայոց ցեղասպանության փաստերը, չպետք է զարմանային՝ տեսնելով, որ նա անտեսում է Իսրայելի կաբինետի որոշումը։ «Արձագանքի կարիք մենք չենք տեսնում, որովհետև կարծում ենք՝ Հայոց Ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից», հայտարարեց Փաշինյանը։

Սակայն, երբ ԱՄՆ կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Փաշինյանը դա չհամարեց «զենքայնացում»։ Ընդհակառակը, նա մեծ ոգևորությամբ ընդունեց ԱՄՆ Սենատի կողմից 2019 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Նա X-ում (այն ժամանակ՝ Twitter) գրել էր. «ԱՄՆ Սենատի թիվ 150 բանաձևը արդարության և ճշմարտության հաղթանակ է։ Համայն հայության անունից երախտագիտություն եմ հայտնում Սենատին այս պատմական որոշման համար։ Սա հարգանքի տուրք է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին և համարձակ քայլ՝ կանխարգելման օրակարգի առաջխաղացման գործում։ #NeverAgain»։

Այնուհետև Փաշինյանը հավելեց. «Հայ ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ Սենատի [և] ․… Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամներին ․… Մենք պետք է երախտիքի խոսքեր ուղղենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հայությանը, այն բոլոր կազմակերպություններին և անհատներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել այս կարևոր ու պատմական որոշման կայացման գործում»։ Հատկանշական է, որ Փաշինյանն իր երախտագիտությունն է հայտնել ամերիկահայ համայնքին այս ճանաչման համար, ինչը կտրուկ հակասության մեջ է Սփյուռքի դեմ ուղղված նրա հետագա հայտարարությունների հետ:

Ավելի ուշ՝ 2021 թվականի ապրիլի 24-ին, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Փաշինյանը դարձյալ մեծ ոգևորությամբ արձագանքեց. «Սա կարևոր օր է ողջ հայության համար: 2019 թվականին ԱՄՆ Կոնգրեսի ընդունած բանաձևերից հետո նախագահ Բայդենը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: ԱՄՆ-ը ևս մեկ անգամ ի ցույց դրեց իր անսասան հանձնառությունը մարդու իրավունքների և համամարդկային արժեքների պաշտպանության գործում… Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության հանցավոր քաղաքականության զոհ դարձած 1,5 միլիոն նահատակների հիշատակի առջև: Հայոց ցեղասպանությանը հանգեցրած գաղափարախոսությունները դեռևս կենդանի են այսօր, ինչի մասին են վկայում վերջին պատերազմի ընթացքում Արցախի հայության դեմ իրականացված վայրագությունները»:

Բացի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում իր դիրքորոշումը փոխելուց, Փաշինյանը վերջին տարիներին հակասել է ինքն իրեն տասնյակ այլ հարցերում։ Ամենից ուշագրավը՝ 2019 թվականին Ստեփանակերտում հազարավոր ոգևորված արցախցիների առաջ նա հայտարարեց․ «Արցախը Հայաստան է և վե՛րջ»։ Սակայն 2020 թվականի պատերազմից հետո նա որդեգրեց ճիշտ հակառակ դիրքորոշում՝ ընդունելով, որ Արցախն Ադրբեջանի մաս է։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի։

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

դիտվել է 319 անգամ
Լրահոս
ԵՄ-ն ողջունում է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո արձանագրված առաջընթացը Երբ մերժում ես քո անցյալը, չես կարող ունենալ առողջ ներկա. Մարգարիտ Եսայան 2026 թվականի հունիսն ու հուլիսը Եվրոպայում դարձել են դիտարկումների պատմության ամենաշոգ ամիսները․ Լևոն Ազիզյան Գելենջիկի լողափերն օդային տագնապի ժամանակ կփակվեն. Բոգոդիստով Կայուն խաղաղություն և հակամարտության կարգավորում ունենալու համար խիստ անհրաժեշտ է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ վերադարձը. Բեգլարյան ԱՄԷ-ն Իրանին մեղադրել է ADNOC-ի նավի հրթիռակոծման մեջ 1 տարի առաջ Թրամփը համախմբեց Ադրբեջանին և ՀՀ-ին պատմական խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար Ադրբեջանական պետական «AZ TV» հեռուստաընկերությունը ռեպորտաժ է հրապարակել, որտեղ Սյունիքը համարել են «Արևմտյան Ադրբեջանի» մաս. Տաթև Հայրապետյան (տեսանյութ) Հետվճարի համակարգն ունի մի շարք խորքային, համակարգային թերություններ․ Հրայր Կամենդատյան Իրանցիներն ասել են մեզ, որ իրենք որևէ ծրագիր չունեն Հորմուզի նեղուցում հարկեր սահմանելու․ Վենս Հրդեհ է բռնկվել Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկում․ տարհանվել է 5 բնակիչ Անգլիայի բոլոր ջրային ավազաններն աղտոտված են թnւնավոր քիմիական նյութերով. Լևոն Ազիզյան TRIPP-ը, որը կարդիականացնի երկաթուղային, ավտոմոբիլային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները, աստիճանաբար վերածվում է իրականության․ Ռուբիո Ուիթքոֆը և Քուշները կարող են այցելել Կիև և Մոսկվա հաջորդ շաբաթ Վեհափառի կարգավիճակը դուրս է գալիս սովորական կրոնական գործչի շրջանակներից․ նա ազգային-հոգևոր միասնության խորհրդանիշ է. ինքնաբացարկ հայտնած դատավոր Հիշեք, տիկին․ կան մայրեր, որ հնարավորություն չեն ունեցել վերջին անգամ համբուրելու իրենց որդու ճակատը. զոհվածի մայրը՝ ՔՊ-ական պատգամավորին Էթնայի ժայթքումը դադարեցրել է չվերթների ընդունումը Կատանիայի օդանավակայանում Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության հասնելուն. Արաղչի «Այսինքն մարդիկ, որոնք չեն ենթարկվում իշխանությանը, անձեռնմխելի անձնական կյանք ու տվյալներ չունեն, նրանց կարելի է դարձնել ոտքի կոխան ամենքի, կարելի էր անարգել ու գամել հանրային սյունին…». Գոռ Մադոյան Օգոստոսի 10-ից Հայաստան կգա նոր ցիկլոն. Գագիկ Սուրենյան «ՔՊ-ական պատգամավորուհին չի՞ ցնցվում, երբ շեֆը վեց տարի շարունակ իրենց զավակներին փնտրող ծնողներին ասում է՝ դուք ուրիշ երեխաներ չունե՞ք, նրանցով զբաղվեք…». Ալիսա Գևորգյան Էս տրամաբանությամբ կարո՞ղ ենք ենթադրել, որ հանցագործությունները «բացահայտվում» են ըստ քաղաքական հայեցողության Զգուշացում. նոր խաբեություն է տարածվում սոցցանցերում Գերմանիայում ցուցարարները պահանջել են Մերցի կառավարության հրաժարականը Հորմուզի նեղուցը կբացվի միայն ԱՄՆ-ի կողմից Թեհրանի պայմանների ընդունման դեպքում. ԻՀՊԿ ներկայացուցիչ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am