Սարիկ Մինասյանը դադարեցնում է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Սարիկ Մինասյանն այսօր դիմում է ներկայացրել տարածքային ընտրական հանձնաժողով՝ դադարեցնելու Գյումրու ավագանու անդամի լիազորությունները։ 24News-ի հետ զրույցում Մինասյանը հայտնեց, որ պատրաստվում է վերցնել Ազգային ժողովի պատգամավորի մանդատը։
«Շարունակելու եմ մնալ Գյումրիում, այստեղից էլ իրականացնելու եմ աշխատանքս։ ԱԺ նիստերին գնալու եմ, գամ։ Էսօր ավելի շուտ Գյումրիից Երևան ես հասնում, քան «Կվարտալից»՝ Կենտրոն», – ասաց Մինասյանը։
Մինասյանը նաև հայտնել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղի տնօրենի պաշտոնից։
«Մեկ շաբաթ առաջ եմ դիմում գրել, երեկվանից չեմ աշխատում», – 24News-ի հետ զրույցում ասաց նա։
Թե ով կզբաղեցնի Սարիկ Մինասյանի փոխարեն ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղի տնօրենի պաշտոնը, այս պահին հայտնի չէ։
