Որքան էլ փորձեք կանգնեցնել նրան, միևնույն է՝ սողանցք կգտնի․ Պիկեն՝ Մեսսիի մասին

«Բարսելոնայի» նախկին պաշտպան, Իսպանիայի հավաքականի կազմում 2010 թվականի աշխարհի չեմպիոն Ժերար Պիկեն կիսվել է ԱԱ-2026-ի մեծ եզրափակիչից առաջ իր սպասումներով, որտեղ միմյանց դեմ կմրցեն Արգենտինայի և Իսպանիայի ազգային ընտրանիները։ Պիկեն հատուկ անդրադարձել է իր նախկին թիմակից և արգենտինացիների առաջատար Լիոնել Մեսսիին՝ ընդգծելով նրա բացառիկ խաղային ինտելեկտը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը: 

«Մեսսին բազմաթիվ արժանիքներ ունի, և դրանցից մեկը նրա ինտելեկտն է։ Նա հիանալի գիտակցում է, որ այլևս 25 տարեկան չէ, սակայն գիտի, թե ինչպես զբաղեցնել այնպիսի դիրք, որտեղից կարող է առավելագույն վտանգ ստեղծել։ Բնածին եզակի տաղանդը թույլ է տալիս նրան ճիշտ պահեր գտնել տուգանային հրապարակ մտնելու, կարճ փոխանցումներով գրոհներին արագ միանալու կամ եզր տեղափոխվելով՝ ֆանտաստիկ փոխանցումներ կատարելու համար։ Ավելորդ է անգամ նշել, որ նա լավագույնն է գրոհների եզրափակիչ փուլում»,- Պիկեի խոսքերն է մեջբերում AS պարբերականը։

Իսպանացի նախկին ֆուտբոլիստը նաև զգուշացրել է իր հայրենակիցներին՝ ընդգծելով արգենտինական թիմի բազմակողմանի վտանգավորությունը.

«Կարծում եմ՝ Իսպանիայի հավաքականը սա լավ է յուրացրել։ Որքան էլ խաղացողներ կցեք Մեսսիին նրան կանգնեցնելու համար, նա միևնույն է՝ սողանցք կգտնի։ Իսկ եթե ոչ, ապա նրա վրա կենտրոնացած ուշադրությունը նպաստավոր պայմաններ կստեղծի արգենտինացի մյուս ֆուտբոլիստների համար, քանի որ Արգենտինայի հավաքականը միայն Մեսսին չէ։ Հուսով եմ, որ Իսպանիան կհաղթի, բայց եթե հաղթանակը տոնի Արգենտինան, ես անչափ ուրախ կլինեմ Մեսսիի համար»,- հավելել է Պիկեն։

դիտվել է 248 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Կանա՞նց էլ կուղարկեն դիրքեր «Հրապարակ»․ Ակամայից Փաշինյանի ծրագիրն են ի կատար ածում «Հրապարակ»․ Կարգ հաստատելու փոխարեն Ավինյանն արտահոսքի աղբյուրն է փնտրում Սյունիքի նախկին մարզպետը մրցում է քրոջ որդու հետ. «Հրապարակ» Քրեական աշխարհն ուրա՞խ է ՔԿԾ նոր պետի նշանակմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը չի ցանկանում հեշտությամբ զիջել եվրոպական ինտեգրման հանձնաժողովը «Ուժեղ Հայաստանին» Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներին ««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am