Արդյո՞ք HelpCourt-ը «աներկբա չարիք է». Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է.

«Նիկոլական Հայաստանի «իրավապահ» մարմիններից մեկի ղեկավարը դիմել է արդնախին՝ խնդրելով օրենսդրորեն արգելել փաստաբանական համայնքի կողմից դատավորներին գնահատելու ոչ-պաշտոնական HelpCourt համակարգը՝ այն հիմքով, թե իբր այն բացասական ազդեցություն ունի դատավորների անկախության վրա։

Նիկոլական «իրավապահ» մարմինների ղեկավարների թվում նշված անձը վստահաբար վատագույնը չէ, դատավոր աշխատելիս էլ 1-2 դեպքում նրա կողմից հրապարակավ նկատել եմ որոշակի արդարամտություն, ուստի կփորձեմ հիմք ընդունել այն վարկածը, որ այս գաղափարը «հետին միտք» չունի և մտահոգությունն իրոք անկեղծ է։

Եվ այսպես, ընդունենք, թե HelpCourt-ի վարկանիշը որոշ դատավորների ընկալման մեջ իրոք դառնում է չափազանց կարևոր, և նրանք, հնարավոր է, արհեստականորեն փորձում են բարելավել իրենց վարկանիշը, և այդ «արհեստականությունն» իր հերթին ազդում է նրանց անկախության վրա։ Ասեմ ավելին – նման մի դեպքի ինքս եմ ականատես եղել և հրապարակավ կոշտ քննադատել եմ այդ վարքագիծը։ Խոսքը նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի մասին է՝ այն դատավորի, որի «մուրճով» բանտում էր հայտնվել լուսահոգի Արմեն Գրիգորյանը։ Արմենի ողբերգական մահից հետո նկատեցի, որ Արուսյակի վարկանիշն աճում է։ Փոքրիկ «հետաքննությամբ» պարզեցի, որ այն աճում է խիստ արհեստականորեն։ Թե ինչ եղավ հետո՝ հիշողները կհիշեն։ Հրապարակային արձագանքս շատ կոշտ էր։

Արուսյակի «օրինակը» հիմք ընդունելով՝ թվում է՝ ես պետք է կողմ լինեի HelpCourt-ն արգելելու գաղափարին։ Բայց իրականում ես ոչ միայն կողմ չեմ, այլև այստեղ տեսնում եմ գաղափարական մի շատ-շատ կարևոր հարթություն, որն այս հարցը քննարկելիս ամենաառանցքայինն է։

Եվ դա ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ հարցն է։ Ո՞ր դեպքում է, որ պետությունը կարող է միջամտել քաղաքացիների ազատությանը (իսկ HelpCourt-ը քաղաքացիների ազատության տիրույթում գտնվող հարց է): Միայն այն դեպքում, երբ այդ ազատությունը վերածվում է աներկբա չարիքի «ընդ-հանուրի» համար, «հանրության» համար։

Արդյո՞ք HelpCourt-ը «աներկբա չարիք է»։ Իհարկե՝ ոչ։ Այո, ոմանք կարող են «ի չարս» գործածել։ Բայց դրա կողքին շատ-շատերը գործածում են «ի բարիս»։ Օրինակ, բարեխիղճ դատավորները կարող են բարելավել իրենց աշխատանքը՝ ֆիդբեքների հիման վրա։

Բերեմ մի համեմատություն։ Ներկայիս ուսումնական համակարգում կիսամյակն ավարտելուց հետո ուսանողները գնահատում են դասախոսներին։ Կա՞ն դասախոսներ, ովքեր «գեր-ֆիքսված» են այդ գնահատականների վրա ու փորձում են արհեստականորեն բարձրացնել։ Իհարկե կան։ Դա նշանակում է՝ համակարգը պետք է վերացնե՞լ։ Ոչ, որովհետև իրենց հարգող դասախոսները հնարավորություն են ստանում հետևություններ անել ու բարելավել իրենց գործը։ Ինքս միշտ այդպես եմ վարվել, փորձել եմ շտկել թերություններս, որի արդյունքում դասավանդմանս վերջին տարում վարկանիշս հասցրել եմ 5-ից 4,93-ի։ Ի՞նչ վատ է՞ որ։

Կարճ ասած՝ բուն խնդիրը ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ է։ նիկոլիզմի բուն էությունը ազատությանը հակոտնյա լինելն է, ու դա երևում է ինչպես մեծ, այնպես էլ փոքր հարցերում։

Եվ վերջում, ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել HelpCourt-ի թիմին՝ հանրային բարիք ստեծելու ու տարիներ շարունակ այն կատարելագործելու համար»:

դիտվել է 605 անգամ
Լրահոս
Քրեական աշխարհն ուրա՞խ է ՔԿԾ նոր պետի նշանակմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը չի ցանկանում հեշտությամբ զիջել եվրոպական ինտեգրման հանձնաժողովը «Ուժեղ Հայաստանին» Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներին ««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am