Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնության հասնելու ջանքերի շրջանակներում Թեհրան են մեկնել Կատարի բանակցողները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Reuters-ը` հղում անելով սեփական աղբյուրներին։
«Կատարի բանակցողները կիրակի առավոտյան մեկնել են Թեհրան՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը դադարեցնելու համաձայնագրի կնքման ջանքերի շրջանակներում», – հաղորդում է գործակալությունը։
Շաբաթ օրը Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը, հավանաբար, կվերջնականացվի 24 ժամվա ընթացքում։ Նա հավելել էր, որ Պակիստանը պատրաստվում է խաղաղության համաձայնագրի էլեկտրոնային ստորագրմանը, որը պետք է տեղի ունենա վերջնական տեքստի մշակումից անմիջապես հետո։
Ավելին՝ սկզբնաղբյուրում:
