Հայաստանը մտնում է ավելի բարդ ու հյուծող ժամանակաշրջան. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․

«Խորհրդարանական ընտրությունները ճակատագրական էին և հանդիասացան ապազգային քաղաքականության վերալիցքավորման հերթական փուլը (2018թ, 2021թ, 2026թ)։

Հայաստանի և հանրային կարծիքի վրա ազդեցության համար արտաքին և ներքին պայքարը կշարունակվի ավելի թիրախավորված: Դա նշանակում է, որ Հայաստանի շուրջ լարվածության աճը, ՔՊ-ի կոնֆլիկտածին քաղաքականությունը, հանրային դժգոհություններն ու ներքաղաքական պայքարն ավելի խճողված ու բարդ ընթացք կարող են ունենալ:

Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում: Նա կփորձի ամեն գնով պայմանավորվել, որովհետև գիտակցում է, որ իր «հակառուսականությամբ» հեռու գնալ չի կարող։ Կրեմլը բնականաբար կպահանջի դադարեցնել եվրոպական նախագծերը, իսկ Փաշինյանը կփորձի դա ներկայացնել որպես «բազմավեկտոր քաղաքականություն» և «սա ձեր դեմ չէ» թեզերը: Պայմանավորվածությունների հասնելու հավանականությունը խիստ ցածր է, սակայն կողմերը կպահպանեն դիվանագիտական արարողակարգերը։

ՔՊ-ն չունի Սահմանադրություն փոխելու համար անհրաժեշտ պատգամավորների թիվ, որպեսզի հիմնական օրենքից հանի Անկախության հռչակագրով Արցախին ու Հայոց Ցեղասպանության ճանաչմանն արվող հղումները, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը, վերաձևակերպի ընտանիքի նկարագրությունը, իրեն ենթարկեցնի դատարանները և այլն։ Դա պահանջում են նախ և առաջ Ադրբեջանն ու Թուրքիան՝ իհարկե Արևմուտքի լրիվ աջակցությամբ:

Նիկոլին անհրաժեշտ է «խաղաղության պայմանագիր» կոչվող որևէ թղթի կտոր Բաքվի հետ, ինչը դեպի Արևմուտք ինտեգրման իրավա-քաղաքական պայմաններից մեկն է։

Առայժմ, օդում կապված անորոշությունների մեջ է նաև «TRIPP ուղղի» նախագիծը: ՔՊ-ի կոնֆլիկտածին քաղաքականության ու շահերի հակադրությունների ամենամեծ փունջը մնում է այս նախագծի հիմքում:

Մյուս հանգամանքը. ներկայումս Հայաստանը ռուսական գազին այլընտրանք պարզապես չունի։ Հավանաբար, ԵՆ-ն կառաջարկի գազատարների կառուցման տարբերակներ, սակայն դա շատ դանդաղ գործընթաց է։ Արդեն խոսվում է հին «Նաբուկկո» նախագծի մասին։ Հիմնական հարցն այն է, որ Հայաստանի էներգետիկ դիվերսիֆիկացիան կարո՞ղ է ապահովել միայն Իրանը։ Թեհրանը ստանում է էլեկտրաէներգիա և փոխարենը գազ մատակարարում, սակայն դա դեռևս ամբողջությամբ չի լուծում խնդիրը։ Այն Հայաստանի տնտեսության ու մեր քաղաքացիների սոցիալական կարիքների համար ունի հիմնարար նշանակություն։

Գլխացավանք և չլուծված հարց կարող է դառնալ նաև Ռուսաստանում հայկական ապրանքների (գուցե նաև հայկական կապիտալի, տրանսֆերների, աշխատաշուկայի) արգելափակումներն ու արտոնությունների միակողմանի վերացումները:

Մոսկվայում Հայաստանին շատ լուրջ են վերաբերվում և չեն ցանկանում կորցնել։ Ամենայն հավանականությամբ, Կրեմլը ճնշում կգործադրի Փաշինյանի վրա և կպահանջի հանրաքվե անցկացնել և պարզել, հայ ժողովուրդը ցանկանում է լինել Եվրամիությա՞ն, թե՞ ԵԱՏՄ-ի հետ։ Այս երկընտրանքը Նիկոլի համար ոչ շահավետ օրակարգ է, և նա ամեն կերպ փորձելու է խուսափել դրանից։

Չնայած Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից խթանմանը, Հայաստանի իրական շարժը դեպի Արևմուտք զգալիորեն կդանդաղի։ Մոսկվան ունի ոչ շատ ուժեղ, բայց, այնուամենայնիվ՝ արգելակող ազդեցության լծակներ, իսկ Փաշինյանի հետ փոխադարձ համաձայնությունների հասնելու հավանականությունը՝ ցածր է։

Սա նշանակում է, որ 2026թ, ընտրության արդյունքները Հայաստանը մտցրել են բազմակողմանի կախվածության, ներքաղաքական կառավարման ճգնաժամերի, երկկողմ և բազմակողմ դիվանագիտական անվստահության, ֆինանսա-տնտեսական, ներքին բռնաճնշումների և անվտանգային նոր սպառնալիքների առավել բարդ ու հյուծող ժամանակաշրջան:

Մենք մտնում ենք մի փուլ, որտեղ հերթական անգամ պետք է փորձարկվի խորհրդարանական կառավարման համակարգի արդյունավետությունը, նրա ուժեղ և թույլ կողմերը՝ արտաքին ու ներքին աճող մարտահրավերների պայմաններում»:

դիտվել է 300 անգամ
Լրահոս
Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել. Արթուր Խաչատրյան Ոստիկանները հայտնաբերել են Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am