Խոր Վիրապից Ս. Գրիգոր Լուսավորչի դուրս գալը դարձավ հայոց մեծ դարձի սկիզբը

Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը վիրապից տոնը Հայ Եկեղեցու մեծ տոներից է, որը հիշատակվում է Հռիփսիմյանց և Գայանյանց տոներին հաջորդող շաբաթ օրը: 301 թ. Խոր Վիրապից Ս. Գրիգոր Լուսավորչի դուրս գալը դարձավ հայոց մեծ դարձի սկիզբը:

Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց նահատակությունից հետո Հայոց Տրդատ Գ Մեծ արքան և պալատականները հանկարծ հիվանդացել են։ Մոլագարությամբ բռնված արքան թողել է պալատը, վարազի նման շրջել շամբուտներում։

Արքայի քույրը երազում լսել է, որ եղբոր հիվանդությունը կարող է բուժել միայն Խոր Վիրապում բանտարկված Գրիգորը: 13-­ամյա բանտարկությունից հետո Ս. Գրիգորն ազատ է արձակվել: Նրա աղոթքներով ապաքինվել է Տրդատ արքան և դարձել Գրիգոր Լուսավորչի քրիստոնեական քարոզչության լծակիցը: Քրիստոնեությունը հռչակվել է Հայաստանի պետական կրոն:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչը տեսիլք է տեսել. երկնքից լույսերի շիթեր են իջել, սկզբում՝ կույսերի նահատակության երեք տեղում, հետո Քրիստոս՝ Միածին Որդին Աստծու՝ ողողված լույսով, իջել է երկնքից և ոսկե ուռով (մուրճով) հարվածել ու ավերել է Սանդարամետի գետնափոր մեհյանը` ցույց տալով այն տեղը, որտեղ պետք է կառուցվեր հայոց հավատի Սուրբ Տաճարը: Այստեղից առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` իջավ Միածինը: Ս. Գրիգոր Լուսավորիչն իր տեսիլքը պատմել է հայոց Տրդատ թագավորին: Արքայի հովանավորությամբ կառուցվել է Սուրբ Էջմիածնի՝ Ս. Աստվածածնին նվիրված Կաթողիկե Մայր Տաճարը: Քրիստոսի իջման տեղում կառուցվել է Իջման Սուրբ Սեղանը: Մայր Տաճարի, ինչպես և նահատակ կույսերի վկայարանների կառուցման աշխատանքներին ժողովրդի հետ մասնակցել են նաև Տրդատ թագավորը, Աշխեն թագուհին, Խոսրովիդուխտ արքայաքույրը։

դիտվել է 107 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am