Փաշինյանը հրաժարվել է ուղիղ եթերից. ուր է անհետացել կրծքի բարձրախոսը․ «Ժողովուրդ»

Հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ամենաուշագրավ առանձնահատկություններից մեկը գրեթե անընդհատ ուղիղ եթերներն էին։ Վարչապետը մայիսի սկզբից հանրային հանդիպումների, շրջայցերի և նախընտրական միջոցառումների ժամանակ մշտապես երևում էր կրծքին ամրացված բարձրախոսով, որի միջոցով սոցիալական հարթակներում ուղիղ հեռարձակումներ էր իրականացնում։


Այդ գործելաոճն անգամ մի քանի անգամ անհարմար իրավիճակների պատճառ դարձավ։ Մասնավորապես, քարոզարշավի ընթացքում արձանագրվեց դեպք, երբ արտաքին քաղաքական ոլորտը համակարգող պատասխանատու նախարար Արարատ Միրզոյանը վարչապետի ականջին փորձեց ինչ-որ տեղեկություն փոխանցել, նրա կրծքին ամրացված բարձրախոսի պատճառով այդ խոսակցությունը ևս լսելի դարձավ ուղիղ եթերի հետևորդների համար։

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը նկատել է հետաքրքիր փոփոխություն. վերջին 5 օրերին Փաշինյանը հանրային միջոցառումների ժամանակ այլևս չի երևում կրծքին ամրացված ուղիղ եթերի բարձրախոսով։ Ժողովուրդ օրաթերթի դիտարկմամբ՝ վերջին անգամ կրծքի բարձրախոսը տեսանելի է եղել շուրջ հինգ օր առաջ, որից հետո վարչապետը կարծես հրաժարվել է քարոզարշավի այդ ձևաչափից:

Թե ինչով է պայմանավորված այս փոփոխությունը՝ տեխնիկական, մարտավարական, թե քաղաքական նկատառումներով, առայժմ հայտնի չէ։ Սակայն փաստ է, որ քարոզարշավի սկզբում Փաշինյանի գրեթե մշտական «ուղիղ եթերային» ներկայությունը վերջին օրերին նվազել է, իսկ կրծքին ամրացված բարձրախոսը, որն արդեն դարձել էր նախընտրական արշավի խորհրդանիշներից մեկը, այլևս չի երևում վարչապետի հանրային ելույթների ժամանակ։

դիտվել է 591 անգամ
Լրահոս
Ընտրախախտումների նոր խայտառակ փաստեր են բացահայտվում․ Փաշինյանը վախեցած էր, որ․․․ Ռոբերտ Մարգարյան (video) «Հրապարակ». Առանձին են ապրում, որ ունեցվածքը թաքցնե՞ն Ի՞նչ անհեթեթություն եք խոսում, որ մանդատները չվերցնեն, հիմա մի անելիք ունի ընդդիմությունը․ Հովհաննես Իշխանյան (video) Եվրահանձնաժողովը կընդլայնի պաշտպանական և թվային դեպարտամենտների հաստիքակազմը․ Politico «Եվրոպական եռյակի» երկրները կօգնեն ուժեղացնել հակահրթիռային պաշտպանությունը․ Զելենսկի «Հրապարակ»․ Ստեփանավանը «մաստեր կլաս» է ցույց տվել Այս ընտրությունները չեն անցել ազատ ու արդար, արդյունքները պետք է վիճարկվեն․ «ՀայաՔվե» «Հրապարակ»․ Կիրանցում ՔՊ-ն չի հաղթել, քվեարկել են սահմանապահները «Հրապարակ»․ Ռուսաստանցի երիտասարդին ձերբակալել են ընտրելու համար ԱՄՆ-ը կձգտի Իրանի հետ գործարքի՝ անկախ Իսրայելի դիրքորոշումից. Վենս Գագիկ Ծառուկյանը մերժել է Փաշինյանին (video) ՇՏԱՊ․ Հենց այդ պահին հայտարարություն կանենք․ Նարեկ Կարապետյան (video) Իսրայելը դադարեցրել է hարվածները Իրանին, բայց կպատասխանի նրա ցանկացած նոր hարձակման. Նեթանյահու Հորմուզի շրջանում ամերիկյան մшրտական ուղղաթիռ է կnրծանվել ՇՏԱՊ․ գաղտնի ցուցակներ են եղել․ 18 հազար ձայնը պետք է բացահայտվի․ Հովհաննես Իշխանյան (video) Ձայնագողերը․ Մի ֆոկուսի մասին (video) Ինչու եւ ինչպես եղավ Ներքին Հանդի, «ողբ կապողների» ու օկուպացիան թաքցնողների մասին․ Դավիթ Գալստյան Փորձում ենք ընտրություններին ապօրինի միջամտությունների արձանագրված հատվածների հետևանքները չեղարկել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Լիբանանը հայտնել է իսրայելական հարձակումների հետևանքով 3637 զոհի մասին «Հրապարակ». Ինչու են ուրախացել ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները «Փաստ». Այդ ինչպես չկա արտագաղթ, եթե մոտ 100 հազարով նվազել է ընտրողների թիվը «Հրապարակ». Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am