Բոլորիդ կուտեմ․․․

Էն որ լավաշ կամ խորոված է տեսնում, ախորժակն իրենից առաջ է ընկնում, կարելի է հասկանալ։ Մարդը լավ ախորժակ ունի։ Չէ՜, Ալենի նման․ կլուբնիկը յոթ տեղից է կծում, իսկ Փաշինյանը միանգամից համփ է անում։ Կարևոր չէ մեծությունը՝ ձմերուկի չափ է, թե խնձորի, կարևորը միանգամից հարձակվելն ու ոչնչացնելն է։ Քաղաքականության մեջ էլ կլուբնիկ ուտելու դիվանագիտությամբ է առաջնորդվում՝ հարձակվում է հակառակորդի, մրցակցի, շարքային քաղաքացու վրա՝ ուտում, կուլ տալիս ու եթե տակից մի փշուր էլ է մնում, աչքը դեռ հետևից է անհագորեն նայում։


Երեկ Արաբկիր վարչական շրջանում նման մի քանի դրվագի ականատես եղանք։ Երբ Փաշինյանը դիմացինի հարցին պատասխանելու փոխարեն՝ հարձակվում է ուղիղ մարդու վրա։ Կարևոր չէ՝ այդ մարդը երկիր է կորցրել, տնազուրկ է դարձել, անչափահաս է, կին է, կարևորը «ախորժակով» հարձակվելն է։ Ես, օրինակ, շատ անգամ եմ տեսել, թե նա ինչպես է ՀՀ քարտեզի նման ծվատում լավաշը՝ ուտելուց առաջ։ Մտածել եմ՝ մարդ է, ախորժակ ունի, ուտում է։ Չնայած երբեմն հակադարձել են՝ ախորժակ ունի, լավ, բայց ամոթ էլ պիտի ունենա, հո միայն ստամոքսո՞վ չէ մարդը ապրում։

Ինչևէ, երեկվա քաղաքացիների վրա հարձակման տեսարանները մի փոքր ինձ «վախեցրին»։ Երբ արդեն մարդկանց էլ ես գաստրոնոմիական մոտեցմամբ նայում՝ «բոլորիդ կուտեմ, ով ինձ հակառակվի», մի քիչ զգուշանալ է պետք։ Նկարները նայեցի, տեսանյութերը՝ նույնպես, ու հիմա էլ ոչ ինքը կարող է արդարանալ, ոչ էլ որևէ մեկը կարող է իրեն արդարացնել։

Բոլոր դեպքերը մեկ-մեկ չեմ թվարկի, բայց Փաշինյանին հուշման կարգով ասեմ՝ նկարներիդ նայիր․ մարդկանց հետ խոսելդ ինչքա՞ն է տարբերվում ուտելու պրոցեսից։ Նրանց էլ ես նայում սննդի տեսանկյունից՝ ով հարց տվեց, ով դժգոհեց, ով հակադարձեց՝ «սեղանին դրեք, կուտեմ»։ «Ով հարց տվեց՝ ճաշացանկ մտավ», քաղաքացուն մոտեցավ խորտիկի պես։
Մի նկարը տեղադրեմ, մյուսներով արդեն ինքդ կարող ես հմայվել։

Հասմիկ Բաբաջանյան

 

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 1016 անգամ
Լրահոս
Ընտրությունների արդյունքներով Փաշինյանը չի ստացել սահմանադրական մեծամասնություն․ Stratfor Հայաստանում ընդդիմությունից «գողացել» են ձայների առնվազն 20%-ը. Վիկտոր Վոդոլացկի Գյուղում, որտեղ ապրում է մոտ 260 չափահաս մարդ, ընտրություններին մասնակցել է 307 մարդ․ կիրանցեցի Ընտրախախտումների նոր խայտառակ փաստեր են բացահայտվում․ Փաշինյանը վախեցած էր, որ․․․ Ռոբերտ Մարգարյան (video) «Հրապարակ». Առանձին են ապրում, որ ունեցվածքը թաքցնե՞ն Ի՞նչ անհեթեթություն եք խոսում, որ մանդատները չվերցնեն, հիմա մի անելիք ունի ընդդիմությունը․ Հովհաննես Իշխանյան (video) Եվրահանձնաժողովը կընդլայնի պաշտպանական և թվային դեպարտամենտների հաստիքակազմը․ Politico «Եվրոպական եռյակի» երկրները կօգնեն ուժեղացնել հակահրթիռային պաշտպանությունը․ Զելենսկի «Հրապարակ»․ Ստեփանավանը «մաստեր կլաս» է ցույց տվել Այս ընտրությունները չեն անցել ազատ ու արդար, արդյունքները պետք է վիճարկվեն․ «ՀայաՔվե» «Հրապարակ»․ Կիրանցում ՔՊ-ն չի հաղթել, քվեարկել են սահմանապահները «Հրապարակ»․ Ռուսաստանցի երիտասարդին ձերբակալել են ընտրելու համար ԱՄՆ-ը կձգտի Իրանի հետ գործարքի՝ անկախ Իսրայելի դիրքորոշումից. Վենս Գագիկ Ծառուկյանը մերժել է Փաշինյանին (video) ՇՏԱՊ․ Հենց այդ պահին հայտարարություն կանենք․ Նարեկ Կարապետյան (video) Իսրայելը դադարեցրել է hարվածները Իրանին, բայց կպատասխանի նրա ցանկացած նոր hարձակման. Նեթանյահու Հորմուզի շրջանում ամերիկյան մшրտական ուղղաթիռ է կnրծանվել ՇՏԱՊ․ գաղտնի ցուցակներ են եղել․ 18 հազար ձայնը պետք է բացահայտվի․ Հովհաննես Իշխանյան (video) Ձայնագողերը․ Մի ֆոկուսի մասին (video) Ինչու եւ ինչպես եղավ Ներքին Հանդի, «ողբ կապողների» ու օկուպացիան թաքցնողների մասին․ Դավիթ Գալստյան Փորձում ենք ընտրություններին ապօրինի միջամտությունների արձանագրված հատվածների հետևանքները չեղարկել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Լիբանանը հայտնել է իսրայելական հարձակումների հետևանքով 3637 զոհի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am