Արամ Ա-ն Վատիկանին կոչ է արել օգնել հայ գերիների ազատ արձակման հարցում

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Վատիկանի պետական քարտուղար (վարչապետ), կարդինալ Պիետրո Պարոլինի հետ քննարկել է արցախցիների հարցն ու գերիների ազատ արձակումը։ Այս մասին հայտնում է կաթողիկոսության մամուլի գրասենյակը։

Վեհափառ հայրապետը շեշտել է, որ արցախահայության վերադարձը, նրանց իրավունքների վերահաստատումը, պատմամշակութային ու հոգևոր ժառանգության պաշտպանությունն ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շուտափույթ ազատ արձակումը հայ եկեղեցու և ժողովրդի համար հրամայական են, և նա այս կապակցությամբ հայցել է Սուրբ աթոռի աջակցությունը։

«Արամ Ա.-ն բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության ճանաչման և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում Սուրբ աթոռի անփոփոխ դիրքորոշումը», - ասված է հայտարարությունում։

Կարդինալ Պարոլինն իր հերթին հայտնել է, թե ինչ քայլեր է ձեռնարկում Վատիկանը ընդհանուր առմամբ Արցախի և հատկապես բանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում կաթողիկոսը մանրամասն անդրադարձել է Լիբանանում տիրող իրավիճակին։ Նա բարձր է գնահատել երկրի նախագահի ու վարչապետի գլխավորությամբ կառավարության կողմից տարվող հետևողական աշխատանքը։

Անդրադառնալով հարավային Լիբանանի ճգնաժամին՝ Արամ Ա-ն հստակ դիրքորոշում է հայտնել ռազմական ներկայության վերաբերյալ։

«Իսրայելը պետք է իր զինվորական ուժերը քաշի հարավային Լիբանանից, երկրի բանակը ստանձնի ընդհանուր ապահովությունը, և Լիբանանի պետությունը վերահաստատի իր գերիշխանությունը բոլոր շրջաններում», - նշված է հաղորդագրությունում։

Նա շեշտել է ներքին միասնականության ամրապնդման կարևորությունը բոլոր համայնքների միջև և Վատիկանին շնորհակալություն է հայտնել ցուցաբերած շարունակական զորակցության համար։

դիտվել է 248 անգամ
Լրահոս
Ի՞նչ ճակատագրի կարժանանա Նիկոլի՝ «Խի՞ չես զոհվել, արա՛» կուսակցությունը․․․ (video) #ՈՒՂԻՂ. ՇՏԱՊ․ Իշխան Սաղաթելյանը պատասխանում է հրատապ հարցերի (video) «Ձայների շնորհալի բաժանում» Վարագավանում. «Ուժեղ Հայաստան»-ի 136 ձայնը վերագրել են Շնորհապետական կուսակցությանը Գնում է ձայների վերահաշվարկ. սպասում ենք ԲՀԿ-ի տարբերակին. Նարեկ Կարապետյան Ընտրությունների արդյունքներով Փաշինյանը չի ստացել սահմանադրական մեծամասնություն․ Stratfor Հայաստանում ընդդիմությունից «գողացել» են ձայների առնվազն 20%-ը. Վիկտոր Վոդոլացկի Գյուղում, որտեղ ապրում է մոտ 260 չափահաս մարդ, ընտրություններին մասնակցել է 307 մարդ․ կիրանցեցի Ընտրախախտումների նոր խայտառակ փաստեր են բացահայտվում․ Փաշինյանը վախեցած էր, որ․․․ Ռոբերտ Մարգարյան (video) «Հրապարակ». Առանձին են ապրում, որ ունեցվածքը թաքցնե՞ն Ի՞նչ անհեթեթություն եք խոսում, որ մանդատները չվերցնեն, հիմա մի անելիք ունի ընդդիմությունը․ Հովհաննես Իշխանյան (video) Եվրահանձնաժողովը կընդլայնի պաշտպանական և թվային դեպարտամենտների հաստիքակազմը․ Politico «Եվրոպական եռյակի» երկրները կօգնեն ուժեղացնել հակահրթիռային պաշտպանությունը․ Զելենսկի «Հրապարակ»․ Ստեփանավանը «մաստեր կլաս» է ցույց տվել Այս ընտրությունները չեն անցել ազատ ու արդար, արդյունքները պետք է վիճարկվեն․ «ՀայաՔվե» «Հրապարակ»․ Կիրանցում ՔՊ-ն չի հաղթել, քվեարկել են սահմանապահները «Հրապարակ»․ Ռուսաստանցի երիտասարդին ձերբակալել են ընտրելու համար ԱՄՆ-ը կձգտի Իրանի հետ գործարքի՝ անկախ Իսրայելի դիրքորոշումից. Վենս Գագիկ Ծառուկյանը մերժել է Փաշինյանին (video) ՇՏԱՊ․ Հենց այդ պահին հայտարարություն կանենք․ Նարեկ Կարապետյան (video) Իսրայելը դադարեցրել է hարվածները Իրանին, բայց կպատասխանի նրա ցանկացած նոր hարձակման. Նեթանյահու Հորմուզի շրջանում ամերիկյան մшրտական ուղղաթիռ է կnրծանվել ՇՏԱՊ․ գաղտնի ցուցակներ են եղել․ 18 հազար ձայնը պետք է բացահայտվի․ Հովհաննես Իշխանյան (video) Ձայնագողերը․ Մի ֆոկուսի մասին (video) Ինչու եւ ինչպես եղավ Ներքին Հանդի, «ողբ կապողների» ու օկուպացիան թաքցնողների մասին․ Դավիթ Գալստյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am