Վրաստանից Հայաստան եկող գազատարի 5,5– կիլոմետրանոց հատվածը տեղափոխելու մասին որոշումն ընդունվել է գործող խողովակաշարի տեխնիկական անբավարար վիճակի պատճառով: Այս մասին Sputnik Արմենիայի պատասխան գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Ավելի վաղ վրացական կողմը հայտնել էր, որ Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի Վրաստանն ու Հայաստանը միացնող գազատարի 5,5– կիլոմետրանոց հատվածը։ Դրանից հետո ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ տեղափոխման որոշումը կարող է կապված լինել Հայաստանի ու Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի հետ։
Գերատեսչությունում վստահեցրել են, որ մայր գազատարը ռազմավարական և կենսական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ ապահովում է Ռուսաստանից ներկրվող բնական գազի հիմնական ծավալի մուտքերի ավելի քան 80 տոկոսը:
«Տեղափոխման նպատակը Հայաստանի հուսալի և անխափան գազամատակարարման ապահովումն է։ Նոր կառուցվող մայրուղային գազատարը կնպաստի Հայաստանի գազամատակարարման հուսալիության բարձրացմանը՝ վթարների և մատակարարումների խափանումների ռիսկերի նվազեցման հաշվին», — պարզաբանել են գերատեսչությունում։
Նախարարությունից նաև հավաստիացրել են, որ վրացական կողմում գազատարի կառուցման աշխատանքների ընթացքում Հայաստանում գազամատակարարման ընդհատումների վտանգ չկա:
Գործընթացն արդեն սկսվել է, աշխատանքների ավարտը նախատեսված է մինչև 2027 թվականի տարեվերջ։ Նախագիծը ֆինանսավորվում և իրականացվում է վրացական կողմի հաշվին:
Հարցը քննարկվել և համաձայնեցվել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շրջանակում:
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը