«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի նախկին տնօրենը փոխել է որոշումը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 18-ին գրել էինք, որ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանը` տնօրենի պաշտոնից սկանդալային հեռացումից հետո արձակուրդ է վերցրել, որը բավական երկար կտեւի, քանի որ մի քանի տարվա կուտակված արձակուրդ ունի: Մեր տեղեկություններով, նրան առաջարկել էին արձակուրդից վերադառնալուց հետո որպես գիտաշխատող մնալ եւ աշխատել թանգարանում։


Սակայն տեղեկացանք, որ շուրջ 1 ամիս արձակուրդում գտնվելու ընթացքում Գզոյանը փոխել է որոշումը՝ նա արձակուրդից հետո մտադիր է ազատման դիմում գրել նաեւ գիտաշխատողի հաստիքից։ Գզոյանն այս ընթացքում ժամանակ առ ժամանակ թանգարան է գնում՝ կիսատ թողած գործերն ավարտին հասցնելու համար։ Այցերի ընթացքում չի հանդիպում եւ չի շփվում տնօրենի ԺՊ Հրաչյա Թաշչյանի հետ։

«Հրապարակ»-ի հետ զրույցում ինստիտուտի գիտաշխատող, նախկին տնօրեն Սուրեն Մանուկյանը, անդրադառնալով ՀՑԹԻ-ից Գզոյանի հեռանալու որոշման մասին լուրին, նշեց․ «Ինձ հետ չի կիսվել այդ որոշմամբ, ասել է, որ մայիսը կգա, կգամ` կտեսնենք, բայց եթե դուք այդ տեղեկությունն ունեք, ուրեմն մի բան կա, չգիտեմ։ Հիմա երբեմն գալիս է ինչ-որ գործերով, նաեւ ընկերուհիներ ունի այստեղ, երեւի նրանց հետ է ավելի շատ շփվում։ Ես նրա հետ շփվում եմ հիմնականում Ամերիկյան համալսարանում, որտեղ երկուսս էլ դասավանդում ենք»։

Հիշեցնենք, որ Էդիտա Գզոյանն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան այցի ընթացքում նրան ուղեկցել էր, խոսել արցախյան հիմնահարցի մասին եւ գիրք նվիրել նրան, ինչից հետո Փաշինյանը հրահանգել էր՝ նրան ազատել աշխատանքից։ Գրել էինք նաեւ, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը չի տիրապետում իրավիճակին, չի շփվում կոլեկտիվի հետ, բայց արդեն կրճատել է որոշ ծրագրեր, սահմանափակել նախապես ծրագրված գործուղումները: Իսկ ապրիլի 24-ին Ամենայն հայոց կաթողիկոսի` Ծիծեռնակաբերդ այցի մասին լուրը թանգարան-ինստիտուտի կայքում հրապարակվելուց հետո հրահանգել է այն հեռացնել կայքից, ինչի արդյունքում երկու աշխատակից ազատվել են աշխատանքից»։

դիտվել է 584 անգամ
Լրահոս
Մինչ այս պահը Փաշինյանի հետ վիճած երիտասարդը զրկված է իր պաշտպաններին տեսակցելու հնարավորությունից․ Ռոման Երիցյան Վայոց ձորում բախվել են «Nissan Rogue»-ն ու «ՎԱԶ-2107»-ը. կան վիրավորներ Երբ ղեկավարը հիստերիայի մեջ է, դա վատ նշան է. Խաչիկյան 69 միլիոն դրամ՝ ասֆալտապատման ու տուֆապատման աշխատանքների համար. ի՞նչ պայմանագրեր է կնքել Դիլիջանի համայնքապետարանը Բոլորիդ կուտեմ․․․ Մենք չէինք ուզում, բայց ի՞նչ կարող էինք անել` ժողովուրդը որոշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը չի սպառնում որևէ երկրի Արամ Ա-ն Վատիկանին կոչ է արել օգնել հայ գերիների ազատ արձակման հարցում Եկեղեցու ապագան կառուցվում է ոչ թե ուժի, այլ սրբության, ոչ թե հարմարվողականության, այլ ճշմարտության և հավատարմության վրա. Հայր Իսահակ «Ադրբեջանն անկեղծ շահագրգռվածություն է ցուցաբերում տարածաշրջանային հակամարտության էջը փակելու հարցում»․ Բայրամով Եթե դպրոցը գյուղում փակվելու է, ուրեմն հաջորդը գյուղն է փակվում. Ռոբերտ Քոչարյան Որեւէ ընդդիմադիր եթե նման սպառնալիքներով հանդես գար, վաղուց կալանավորված կլիներ. Ռոբերտ Քոչարյան Mehr. Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզում պայթյուն է տեղի ունեցել Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ «Mercedes»-ը Նոր Գեղիի գյուղապետարանի մոտ բախվել է «Հայ մամուլ»-ի մեքենային, ապա վրшերթի ենթարկել հետիոտնին․ կան տուժածներ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցը շատ բարդ է. Օվերչուկ «Նիկոլի մտքով կանցնի անգամ ԱԺ-ի շենքը հրկիզել, եթե…»․ Երվանդ Բոզոյան (video) Սուպերվարչապետությունը չարիք է դարձել մեր երկրի համար. Ռոբերտ Քոչարյանը՝ Ամասիայում (video) «Դու մարդ չե՛ս․․․ Կոշի գաղութը հիշի՛ր»․ Ռուբեն Հակոբյան (video) Շտապ․ Աննան ու Նիկոլը նոր օպերացիա են մշակել․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան, տղե՛րք, իմացեք՝ գալու եք ու․․․ Հրանտ Բագրատյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան Մայիսի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am