Հասանելի անհատներին և բիզնեսներին` անկախ գտնվելու վայրից

Ամերիաբանկին հաջողվում է միևնույն ժամանակ լինել բավականաչափ հաճախորդամետ՝ անհատականացված սպասարկում ապահովելու և բավականաչափ հզոր՝ շուկայում լուրջ կշիռ ունենալու համար:

Այն ունիվերսալ բանկ է, որն առաջարկում է ֆինանսական ծառայությունների համապարփակ փաթեթ։ Ամերիաբանկն արդյունավետ ծառայություններ է մատուցում թե՛ ֆիզիկական անձանց, թե՛ խոշոր բիզնեսներին՝ առաջնորդվելով բոլորի համար հավասար հնարավորությունների սկզբունքով:
Այսօր, երբ Հայաստանը վերագտնում է իր կապերը աշխարհի հետ և ամրապնդում ներդրողների վստահությունը, Ամերիաբանկը կանգնած է երկրի ֆինանսական փոխակերպման ակունքներում: Արտակ Հանեսյանի ղեկավարությամբ բանկը վերածվել է հենասյունային կառույցի, որը համատեղում է մեծ մասշտաբներն ու նորարարությունը:

Ամերիաբանկը մշտապես առանձնացել է շուկայում՝ վերաիմաստավորելով բանկային գործի մշակույթը Հայաստանում: «Ամերիաբանկը պարզապես բիզնես չէ, այն մարդկանց շուրջ կառուցված միջավայր է», – նշում է պարոն Հանեսյանը։ Բանկն առաջինն էր, որ ներդրեց իրապես հաճախորդամետ մոդել՝ հիմնված անհատականացման և երկարատև փոխհարաբերությունների վրա։ «Անհատականացման առումով մենք գործում ենք «բուտիկ» բանկի սկզբունքով, բայց ունիվերսալ բանկի մասշտաբայնությամբ և հասանելիությամբ՝ սպասարկելով կորպորատիվ և մանրածախ հաճախորդների, ներդրողների և հանրության լայն շերտերի», – ասում է նա։

Հանեսյանի խոսքով, այսօր հաճախորդների գործարքների 99%-ը կատարվում է մասնաճյուղերից դուրս, օնլայն բանկինգի օգտագործման ցուցանիշը կազմել է 80%: Հայաստանի` բանկային ծառայություններից օգտվող բնակչության 30%-ից ավելին օգտվում է Ամերիաբանկի ծառայություններից՝ չնայած այն հանգամանքին, որ հաստատությունն ամբողջ երկրի տարածքում ունի ընդամենը 28 մասնաճյուղ։

MyAmeria, MyHome, MyCar և MyInvest հարթակները թույլ են տալիս ռեզիդենտ, ոչ ռեզիդենտ հաճախորդներին և Սփյուռքին անխափան կերպով օգտվել բանկային ծառայություններից, ստանալ վարկավորում, կատարել ներդրումային և անշարժ գույքի գործարքներ։

ՓՄՁ-ների համար բանկը ստեղծել է ամբողջությամբ թվային էկոհամակարգ, որը թույլ է տալիս ընկերություններին գրանցվել, հաշիվներ բացել և ստանալ օնլայն սքորինգային վարկեր։ «Մրցակցության հիմքում մենք դրել ենք ոչ թե ֆինանսավորման պայմանները, այլ որակն ու սպասարկումը», – նշում է Արտակ Հանեսյանը։ Հատուկ ուշադրություն է դարձվում նաև կին ձեռներեցներին. վերջին 12 ամիսների ընթացքում բանկը կնքել է մոտ 800 միլիոն ԱՄՆ դոլարի գործարքներ, և այս գումարի զգալի մասը կուղղվի կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների և ՓՄՁ-ների ֆինանսավորմանը։ «Կանանց կողմից հիմնադրված և ղեկավարվող ընկերություններին բնորոշ են պատասխանատվության բարձր մակարդակն ու թափանցիկությունը, և մեզ համար իրապես մեծ հաճույք է նրանց հետ համագործակցելը»:

Մասշտաբը՝ որպես զարգացման գրավական

Ամերիաբանկի մասշտաբը թույլ է տալիս ֆինանսավորել Հայաստանում իրականացվող ամենահավակնոտ նախաձեռնությունները։ Մոտ 4.5 միլիարդ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելով և երկրի 1000 խոշորագույն հարկատուներից մոտ 80%-ի հետ գործընկերային հարաբերություններով՝ բանկը դարձել է ենթակառուցվածքների, էներգետիկայի (այդ թվում՝ վերականգնվող էներգիայի), տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ոլորտների ֆինանսավորման առաջատարը։ Հայաստանի նշանակալի նախագծերից շատերն ամբողջությամբ կամ մասնակիորեն ֆինանսավորվում են Ամերիաբանկի կողմից, ինչն ընդգծում է դոլարային բազմամիլիոն ներդրումներ կատարելու վերջինիս կարողությունը։

Ներդրողների և Սփյուռքի համար Ամերիաբանկը վստահելի հարթակ է։ Իր ներդրումային բանկինգի, իրավաբանական և խորհրդատվական կարողությունների շնորհիվ բանկը տրամադրում է գործարքների իրականացման համապարփակ աջակցություն՝ նախնական հետաքրքրվածությունից մինչև իրագործման փուլ։

Սփյուռքի հաճախորդները, մասնավորապես Կալիֆոռնիայում բնակվողները, կարող են հեռավար եղանակով հաշիվներ բացել, ստանալ անհատականացված պայմաններով հիփոթեքային վարկեր և կատարել ներդրումներ՝ մշտապես կապված մնալով Հայաստանի հետ։ Հայաստանը պատրաստ է դառնալ տարածաշրջանային կենտրոն, իսկ Ամերիաբանկը նպաստում է այդ խոստման իրագործմանը։

դիտվել է 731 անգամ
Լրահոս
Թուրքիայում վերականգնվում է Քառասուն մանուկ հայկական եկեղեցին ՆԳՆ-ն Հալաբյան փողոցում լքված նորածնի մասին #ՈւՂԻՂ.Դուրս են հանել ու ի՞նչ են ասել Նիկոլ Փաշինյանին․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, «Ուժեղ Հայաստան», չե՛ք հասկանու՞մ՝ ՔՊ-ի հետ չե՛ն երկխոսում, այլ․․․ Անդրեասյան (video) ԱԽՏ տարածաշրջանում նոր սպառազինությունների տեղակայման պլանները սպառնալիք են ՌԴ-ի համար․ Պուտին Նոր Խարբերդում 67-ամյա տղամարդը ինքնասպանություն է գործել, դեպքը ներկայացվում է մանիպուլյատիվ Ալիևը Հայաստանին կոչ է արել չնեղանալ Սրա վերջը ո՞րն է․ ի՞նչ է սպասվում․ Մեսրոպ Մանուկյան-Հայկ Ֆարմանյան երկխոսություն (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, սա ձեր բացթողումն էր․ Գառնիկ Դանիելյանը պետք է լիներ․ Թովմասյան (video) Իսրայելը Լիբանանի հարավում 4-հարկանի դպրոց է պայթեցրել Ադրբեջանից մասնագետներ են եկել Մեղրիի տարածաշրջան․ Նարեկ Կարապետյանը փակագծեր բացեց (video) Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է․ Ամստերդամ «Խաչատուր Սուքիասյա՛ն, էս ոնց խայտառակվեցիր» (video) Իմ կենսագրության մեջ չկա մի կետ, որից ես հրաժարվեմ, հպարտ եմ, որ Ղազինյանն իմ ընկերն է. Ֆարմանյան (video) Որքա՞ն է թանկացել պետական պարտքի սպասարկումը. Հայկ Ֆարմանյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Պուտինը շատ կարևոր հայտարարություն արեց (video) Կրակոց՝ Արարատի մարզում․ վիրավորի կյանքը փրկել չի հաջողվել Արամ Վարդևանյանը ՔՊ-ից պահանջեց վերև նայել (video) Փաշինյա՛ն, սա քո փրկօղակն է․․․ Աննա Գրիգորյան (video) Այս պահի դրությամբ լուրջ խնդիրներ չունենք, բայց ինքը անընդհատ հսկողության տակ պետք է լինի. Չալաբյանի կինը՝ ամուսնու առողջական խնդիրների և բանտային պայմանների մասին «Անիծվա՛ծ ՔՊ-ականներ, սպասե՛ք արա, գիտեք՝ ինչ է լինելու»․ Անաստաս Իսրայելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am