«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ-ում կադրային սովն այն մակարդակի է հասել, որ մերժված թեկնածուն կրկին առաջադրվել է, եւ քաղաքական որոշում է կայացվել` նրան ընտրելու: Խոսքն ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար վանաձորցի բժիշկ Վանիկ Օհանյանի մասին է, որին եւ իր մրցակից Տրդատ Սարգսյանին 3 օր առաջ իշխող ֆրակցիան չէր ընտրել` չէր երաշխավորել այդ պաշտոնի համար: Անվավերների թիվն էր մեծ եղել, առնվազն 8 հոգի ընտրել էր երկու թեկնածուին էլ, եւ քվեարկությունը տապալվել էր։ Պետք է նոր թեկնածու առաջադրեին, սակայն տեղեկացանք, որ երեկվա դրությամբ կրկին Վանիկ Օհանյանն է առաջադրվել, հավանաբար՝ այլ թեկնածու չի գտնվել, եւ ՔՊ-ն ստիպված է լինելու ընտրել վանաձորցուն։
Հիշենք, որ այս պաշտոնը թափուր է Հռիփսիմե Հունանյանի հրաժարականից հետո։ ՔՊ-ում, ըստ ամենայնի, գցել-բռնել են, որ մոտ 3 ամիս է մնացել ԱԺ լիազորությունների ավարտին, մեկին ընտրեն` յոլա տանեն։
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը