«Հրապարակ» թերթը գրում է․ «ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր ընդդիմություն-իշխանություն փոխհրաձգություն է սպասվում։ Քննարկվելու է «Հայաստան» դաշինքի հեղինակած՝ քաղբանտարկյալների վերաբերյալ հայտարարության նախագիծը: Ի դեպ, այս թեմայով անցած տարվա նոյեմբերին նաեւ ԱԺ լսումներ էին հրավիրվել։ Նախագծում նշվում է․ «Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում, եւ դրա դրսեւորումն է նաեւ աննախադեպ թվով քաղբանտարկյալների առկայությունը»:
Հայտարարության համար հիմք է հանդիսացել Հայաստանում արձանագրվող ժողովրդավարության հետընթացը, որի բաղկացուցիչ մասն են կազմում խոսքի, խղճի, հավաքների, ազատությունների կոպիտ ոտնահարումները, ԶԼՄ-ների հանդեպ ճնշումները, շինծու քրեական գործերը, քաղաքական այլ հայացքներ ունեցող գործիչների եւ քաղաքացիների նկատմամբ ընտրովի դատավարությունը։
Մեր տեղեկություններով, իշխանականները մարտական են տրամադրված եւ այսօր մեծ արսենալով ներկայանալու են քննարկմանը, որ ջախջախեն ընդդիմության փաստարկները: Ի դեպ, երեկվանից Հայաստանում է գտնվում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը, եւ այսօր ՀՀԿ-ն կեսօրին ակցիա է անելու ԱԺ-ի մոտ»:
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը